Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» 

Որքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում

Բլոգոսֆերա

Աժ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«8 հարց Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, եթե հնարավորություն ունենար «ապացուցել», որ զենքի միջազգային սև շուկայում առևտրի բացահայտված այս սկանդալի ու արյունոտ կոռուպցիայի հետ ինքը առնչություն չունի և, որ ավելի կարևոր է` հասկանում է, թե այս խնդիրը որքան լուրջ է, ինչքան հեռու կարող է գնալ ու ինչ անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել կիսապատերազմական վիճակում գտնվող ու զինամթերքի արտաքին մատակարարումներից կախվածություն ունեցող մեր երկրի համար:

1. Նախ պիտի հանգամանորեն ու հրապարակայնորեն ներկայացներ այն հիմքերը, որոնց ուժով իր կառավարությունը որոշել է զենքի մատակարարման/առևտրով զբաղվելու լիզենցիա տրամադրել մի ընկերության, որը գրանցված է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ` օֆշորային գոտում: Ինչու՞: Որովհետև զենքի մատակարարումը օֆշորային գոտում գրանցված ընկերության միջոցով իրականացնելու պարագայում է միայն, որ հնարավոր է թաքցնել մեկ բան (որպես «կոմերցիոն գաղտնիք»)` զենքի ձեռքբերման գինը: Այսինքն, եթե այդ նույն լիցենզիան տրամադրված լիներ ոչ թե օֆշորային, այլ Հայաստանում գրանցված ընկերության, ապա շատերը հարկային ու այլ փաստաթղթերից, յուրաքանչյուրն ըստ գաղտնիություն ենթադրող տեղեկություններ ստանալու իր իրավունքի աստիճանի, կարող էին դնել ու համեմատել ձեռք բերված զենքի առքի եւ մատակարարման գները, և օրինակ, զարմանքից քար կտրել, երբ իմանային, որ ստացվում է, որ հնարավոր է, օրինակ ինչ-որ զինատեսակ ձեռք բերել, ասենք, 120 պայմանական միավորով, բայց այն մեր զինուժին մատակարարել է 600 պայմանական միավորով` 5 անգամ ավելի թանկ:

2. Պիտի վայրկենապես հանձնարարեր առկա փաստերի ու հրապարակումների առթիվ քրեական գործ հարուցել` հասկանալու, ժողովրդին ու մեր զինուժին, որի ինքնակոչ գերագույն գլխավոր հրամանատար է ինքն իրեն կարգել, բացատրություն տալու, թե այդ ու՞մ թույլտվությամբ, ի՞նչ նպատակով և դեպի ո՞ր երկրներ են «հոսել» Հայաստանի համար նախատեսված գներով կատարված զենքի գնումները, ու՞մ գրպանն են հոսել զենքի ապօրինի վաճառքից ստացված այդ միլիոնավոր դոլարները, ու որ ամենակարևորն է` չլինի՞ բացի սև ու արյունոտ փողը, այդ կերպ ռազմաքաղաքական առումով բավականին խոցելի Հայաստանը ներքաշել են նաև մի այնպիսի աննախադեպ փորձանքի մեջ, որի տակից բարդ է լինելու դուրս գալ առանց մեծ կորուստների ու արտաքին ախարհին արվող էական զիջումների:

3. Պիտի գոնե հիմա հասկանար ու անձամբ հանրայնացներ մի կարևոր տեղեկություն, թե արդյո՞ք այդ նույն ընկերությունն ու անձնավորությունը, բացի արդեն իսկ հրապարակված սկանդալային փաստերը, այլ երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում ևս նման գործունեությամբ չի զբաղվել և իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, օրինակ, տեղեկանար, թե արդյո՞ք այդ մասին իրենց ժամանակին չի փոխանցվել իր արածի մասին «շատ զարմանալի և անսպասելիորեն տխրեցուցիչ» որակում ու կանգառի ուղերձ: Ու պատասխան տար մի հարցի, թե ի՞նչ է արել ինքն անձամբ այդ տեղեկությունները իր աշխատակազմի ղեկավարից ստանալուց հետո և այդ ի՞նչ նպատակով է շարունակել կատարել զենքի կոռուպցիոն ու արյունոտ բիզնեսը:

4. Քանի որ արդեն բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական շահի գիտակցությունից իսպառ զուրկ է, չլինի՞ հենց այս պահին էլ նմանատիպ մի ուրիշ սկանդալ է հասունանում արդեն մեկ այլ երկրից նույնատիպ «գնումներ» կատարելու մասով, և եթե շատ փող աշխատելու իր ագահությունը կրկին հաղթի պետական շահի գիտակցությանը, չլինի՞, թե նոր սկանդալից հինգ պակաս ենք:

5. Նաև, ի՞նչ կապ կա Հորդանանից ձեռք բերված սկանդալային այդ մատակարարումների և Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-ի` վերջերս Հայաստան կատարած այցի միջև:

6. Երկիրը ներքաշելով նման խայտառակ, անպատվաբեր ու վտանգավոր իրադարձությունների հորձանուտ` հասկանու՞մ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ ոչ թե ասվածը, այլ շա՜տ ավելին հաստատաբար հասանելի տեղեկություններ կլինեն առնվազն մի քանի զորեղ պետությունների համար, և որ հանուն իր արյունոտ միլիոնների, նա Հայաստանը կանգնեցրել է ռազմաքաղաքական մեկուսացման հնարավոր վտանգի առջև` այդտեղից բխող աղետալի հեռանկարով:

7. Վերջապես, ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում, և ո՞րն է թվային տեսքով այն գինը, հանուն որի նա վտանգի տակ է դրել մեր երկիրն ու նրա անվտանգությունը:

8. Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխանի մեկ ուրիշ` ամենակարևոր հարցի` հիմա նա քաղաքական-պետական գործիչ է, թե՞ արդեն միջազգային շուկա դուրս եկած հաջողակ ծովահեն: Ու, եթե իր մոտ ակնհայտորեն լավ չի ստացվում պետական կառավարումը, գուցե պիտի թողնի այն ու զբաղվի նրանով, ինչն իր մոտ լա՞վ է ստացվում` ծխախոտի ու ադամանդի մաքսանենգությամբ, զենքի սև շուկայում միջազգային առևտրով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)
Ամենադիտված