Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց 

Տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հասարակություն

Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգևոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին և ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից հայրենիքում իրականացվող սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեղեկացվեց, որ Մայր Աթոռի միջոցներով, սփյուռքի թեմերից, բարերարներից և հիմնադրամներից ստացված գումարներով ծրագրեր են իրագործվել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտում, որոնց մասին պարբերաբար պատշաճ կերպով իրազեկվում է հանրությանը։ Ծանուցվեց Վեհափառ Հայրապետի մասնավոր տնօրինությամբ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքներին ցուցաբերված զորակցության մասին։

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց կատարված աշխատանքները՝ կարևորելով առկա դժվարին պայմաններում կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև առողջապահական և կրթական ոլորտում ՀՀ կառավարությանը բերած օգտակարությունը։ Ժողովականները քննարկեցին նաև ծրագրերի հետագա ընթացքին վերաբերող հարցեր։

Ժողովի ընթացքում լսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի զեկույցը Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքի մասին։ Սրբազանը տեղեկացրեց, որ պայմանավորված համավարակով աշխատանքները դադարեցվել էին և վերսկսվեցին միայն վերջերս։ Ծանուցվեց, որ ավարտին են մոտեցել տաճարի կենտրոնական գմբեթի աշխատանքները, արդյունքում՝ հունիսի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց գմբեթի նորակերտ խաչի օծման և տեղադրման արարողությունը։ Ամբողջապես ավարտվել է զանգաշտարակների նորոգումը, ընթանում է զանգակատան ամրակայումն ու հիմնանորոգումը և տաճարի հիմքերի ջրամեկուսացումը։ Զուգահեռաբար իրականացվում է Մայր տաճարի շրջակա տարածքի բարեկարգումը։

Մուշեղ եպիսկոպոսի իրազեկմամբ շինարարական աշխատանքներին զուգընթաց ճարտարապետների կողմից կատարվում են նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ։ Արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ արևմտյան մուտքին հարակից հյուսիային և հարավային թաղածածկերի պարագային, որոնք պետք է ամբողջապես վերակառուցվեն։ Անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին նաև տաճարի արտաքին և ներքին լուսավորության, ձայնային, ինչպես նաև տեսագրման ու հեռարձակման համակարգերի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։

Մասնավոր քննության առարկա դարձավ տաճարի որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդիրը։ Այդ առնչությամբ տեղեկացվեց, որ աշխատանքը ժամանակատար է, քանի որ ենթադրում է որմնանկարների առանձնացում ծեփերից, շինաշխատանքների ավարտին վերատեղադրում և նորոգություն։

Ժողովականներին Մուշեղ եպիսկոպոսի կողմից նաև ամփոփ տեղեկություններ փոխանցվեցին Մայր տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի, հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի գործունեության մասին։ Ծանուցվեց, որ պայմանավորված ներկա իրավիճակով հանգանակությունների գործընթացը կանգ է առել և առ այսօր հավաքագրվել է նորոգության համար անհրաժեշտ գումարի մեկ երրորդը։

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ ամփոփ տեղեկություններ փոխանցելով աշխատանքային թեմատիկ հինգ ենթախմբերի հանդիպումների արդյունքների մասին։

Նշվեց, որ աշխատանքային խմբի աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջադրված հարցերը քննարկումների փուլում են։

Անդրադարձ կատարվեց նաև շաբաթներ առաջ ՀՀ կառավարության անունից մամուլում հրապարակված տեղեկանքին, որտեղ արձանագրված էին աշխատանքային խմբում քննարկված հարցերի շուրջ տարբեր գերատեսչությունների մոտեցումները։ Այս առնչությամբ դիվանապետ Սրբազանը հայտնեց, որ Մայր Աթոռում աշխատանքային խմբի՝ Եկեղեցու կողմից ներկայացված անդամների և ենթախմբերի եկեղեցական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքում քննարկված հարցերի շուրջ պատրաստվել է Մայր Աթոռի դիրքորոշումներն ամփոփող տեղեկանք, որն օրեր առաջ առաքվել է ՀՀ կառավարությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր հերթին քննության առավ խնդրո առարկա հարցերը՝ թելադրելով շարունակել հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Մայր Աթոռի հոգևոր բարձրագույն հաստատությունների կրթական գործընթացի մասին զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

Հայր Սուրբը տեղեկացրեց, որ համավարակի պայմաններում ճեմարանը շարունակել է իր կենսագործունեությունը՝ կազմակերպելով հեռավար ուսուցում և ավարտին հասցնելով ուսումնական տարին։ ԳՀԽ անդամներին տեղեկություններ փոխանցվեցին նաև այս ընթացքում ճեմարանի ընդունելության կազմակերպման ընթացակարգի վերաբերյալ՝ նշելով, որ մասնավոր աշխատանք է տարվում ընդունելության տարիքային շեմը բարձրացնելու և պարտադիր զինվորական ծառայությունն անցած երիտասարդներին ճեմարան ընդունվելու հնարավորություն ընձեռելու համար։ Ժողովականները կարևոր նկատեցին, որ ճեմարանի տեսչության կողմից հայաստանյան և սփյուռքյան թեմերում լրացուցիչ աշխատանքներ տարվեն երիտասարդ հայորդիներին հրավիրելու ճեմարան ուսումնառության։

Իր խոսքում ճեմարանի տեսուչն անդրադարձ կատարեց ճեմարանի ուսումնական գործընթացի վերակազմակերպման աշխատանքներին, որով վերատեսության կենթարկվի նաև ուսումնական ծրագիրը։ Տեղեկացվեց, որ համավարակի առկա իրավիճակում ճեմարանի ուսումնական գործընթացը նոր ուսումնական տարում կկազմակերպվի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մեծապես կարևորեցին ապագա եկեղեցականների պատրաստության առաքելությանն ուղղված ջանքերը՝ հորդորելով արդյունավորությամբ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակել հոգևորականների նոր սերնդի կրթությունն ու դաստիարակությունը։

Ի թիվս վերոբերյալ հարցերի անդրադարձ կատարվեց հայրենական կյանքին, համավարակի պայմաններում Սփյուռքի համայնքների ու թեմերի առջև ծառացած մարտահրավերներին և եկեղեցականների հոգևոր սպասավորությանն առնչվող տարբեր խնդիրներին:

Վերջում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց դժվարին այս ժամանակաշրջանում Եկեղեցու կողմից ժողովրդին ցուցաբերվող զորակցությունը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մայր Աթոռը շարունակելու է հորդորել եկեղեցականներին իրենց օգտակարությունը բերել ինչպես հայրենիքի, այնպես և հայոց սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և ազգային միասնականության ոգու զորացմամբ առկա խնդիրների հաղթահարման համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել Բելառուսից Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան Օդի ջերմաստիճանը այսօր կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Երկուշաբթի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ
Ամենադիտված