Եկատերինբուրգում հայտնաբերվել է 9 տուն, որտեղ նկարահանել են «Дома-2»-ի պոռնոտարբերակը
ԱյլԼրագրողները Եկատերինբուրգում հայտնաբերել են 9 բնակարան, որտեղ երեք տարի շարունակ կազմակերպել են պոռնոգրաֆիկ բնույթի շոուներ:
Վարձակալված բնակարաններում տեղադրված են եղել տեսախցիկներ, իսկ դրանց բնակիչներին պարտադրել են տանը քայլել մերկ վիճակում և հաճախակի սեռական հարաբերություններ ունենալ, գրում է 66.RU-ն:
Բնակարաններում տեղի ունեցածն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է համացանցում, իսկ այն դիտելու համար օգտատերերն ամսական վճարել են տասնյակ դոլարներ:
Այդ վարձակալված տարածքներում հիմնականում ապրել են ուսանողներ՝ այն էլ անվճար: Նշվում է, որ նրանք սկզբում «աշխատավարձ» չեն ստացել և միայն մեկ ամիս անց պայմանագիր են կնքել Էդինբուրգում գրանցված «Hebert Metals LP» ընկերության հետ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամբողջ տարածքում հայտնաբերվել է նման 40 ստուդիա: Դրանցից շատերը հրապարակումից հետո անջատել են հեռարձակումները:
Եկատերինբուրգի ՆԳՆ-ից հայտնել են, որ փաստի առթիվ ստուգումներ կիրականացվեն: