«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Իրանի նախագահը ժամանել է Հայաստան «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում Եվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջ 

«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»

Հասարակություն

«Բնականաբար թեման պետք է շեղվեր, որովհետև մարդիկ ավելի շատ մտածում են ոչ թե օրենքի մասին, այլ կախվում են ինչ-որ բառից։ Բնիկ-ոչ բնիկ՝ կապ չունի։ Ես չեմ կարող ասել, թե ինչու հանրությունը ճիշտ չընկալեց։ Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, դա նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, դա, չգիտես ինչու, ընկալվում է որպես տարանջատում, դա անիմաստ խոսակցություն է՝ որևէ հիմք չունենալով։  Բնիկ երևանցի կարող է լինել ստեփանավանցին, մասիսցին, էջմիածնեցին, որն ապրում է Երևանում, որովհետև ինքը բուն է դրել ու իր երեխան, թոռնիկը վաղը լինելու է բնիկ երևանցի։ Դա ուղղակի խոսքից կախվել էր՝ բուն օրենքի իմաստից հեռվանալու նպատակով։ «Բնիկ» բառը թող հանեն լեքսիկոնից, դրա մասին չէ խոսքը, երբ որ կհասկանան, այդ ժամանակ մեր երկխոսությունը կստացվի։ Ես խոսում եմ իմ քաղաքի անունից, վաղը ինձ կմիանա գյումրեցին, որովհետև օրենքին ծանոթանալիս՝ կհասկանա, որ դա իր գրպանին էլ է կպնելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի՝ «Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» ֆլեշմոբին, որին  միացել է նաև ինքը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն, ով օրենքի հեղինակն է, ակցիայի մասնակիցներին առաջարկել է հանդիպել և քննարկել գույքահարկի բարձրացման հարցը։ Սակայն իր գրառումից ակնհայտ է դառնում, որ նա ևս կենտրոնացել է Բնիկ բառի վրա, որովհետև ցանկանում է հանդիպել մասնավորապես նրանց հետ, ովքեր կարծում են՝ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում: Ի պատասխան մեր դիտարկմանը՝ Թոխատյանն  ասաց․ «Շատ ճիշտ է ասում, որովհետև այդ հարցը պետք է հետաքրքրի ոչ միայն ինձ՝ որպես երևանցի, այլև յուրաքանչյուր մարդու, որն ապրում  է ՀՀ-ում։ Տվյալ դեպքում ես խոսում եմ որպես Երևանի բնակիչ, քանի որ դա ինձ վրա անդրադառնալու է փոքր-ինչ այլ կերպ, քան ասենք գյումրեցու կամ դիլիջանցու վրա»,- նկատեց նա։ 

Օրենքի հետ կապված տարատեսակ մեկնաբանություններն են արվում․ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այս օրենքով արդարություն է վերականգնվում և հարուստ, միջին, աղքատ խավերի միջև հավասարության նշան է դրվելու, մասնագետներն էլ պնդում են, որ մի քանի դղյակի գույքահարկը ավելացնելու պատճառով մյուսներն էլ են տուժելու։ Թոխատյանի խոսքով՝ Երևանում մոտավորապես 20% դղյակ կա․ «Այսինքն իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ուզում է ինձ բացարել, որ, եթե չես կարող քո բնակարանի համար վճարել, ոչինչ գնա՛ ուրիշ տեղ ապրի հա՞, դա՞ է բացատրությունը։ Ու սա ասում է ոչ թե պատահական մարդ, այլ պատգամավոր, որը ևս մասնակցել է այդ օրենքի քննարկմանը։ Երևանում քանի՞ տոկոս են կազմում այդ դղյակները, պայմանական ասենք՝ 20%։ Մեզ ասում են, որ կան անհրաժեշտ փաստաթղթային հիմքեր, որ դրանք անօրինական կառույցներ են։ Ուրեմն, եղբա՛յր,  եթե անօրինական են, պետականացրեք, իսկ, եթե իրենք ունեն համապատասխան փաստաթղթեր, ապա գները բարձրացրեք, եթե հստակ գիտեք, որ դրանք հալալ քրտինքով աշխատած գումարներով չեն ձեռքբերվել։ Մեզ էլ բացատրեք, որ այսօր մեր քաղաքաշինության համար անհրաժեշտ է որոշակի գումար, ինչը բոլորս հասկանում ենք։ Այդ ամենը կարելի է անել խելքին մոտ ձևով, որպեսզի մարդիկ չխեղճանան, հանգիստ իրենց տներում ապրեն, իմանան, որ մի չնչին չափով է բարձրացել գույքահարկը, որպեսզի մարդիկ առանց դժգոհելու վճարեն»,- նշեց Հրանտ Թոխատյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Իրանի նախագահը ժամանել է Հայաստան«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը
Ամենադիտված