Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել 

Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից․ Փաշինյանը ներկայացրել է հայ ժողովրդի ազգային նպատակները

Բլոգոսֆերա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով հայ ժողովրդի ազգային նպատակները։

Վարչապետը, մասնավորապես, գրել է․

«Ազգային նպատակներ

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:

- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող եւ ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

- Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Համակեցության համահայկական կանոններ

1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Մենք և աշխարհը

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա:

Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ
Ամենադիտված