Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ Իրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտեն Մի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքեր Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են Կոնստանտինովկան Ախալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել 

Կարիք չկա մարդկանց սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում․«Իմ քայլի» նախկին պատգամավոր

Բլոգոսֆերա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քանի անկախ իմ կամքից դիմակների թեման բացել եմ ու քանի որ հայտնի չի՝ դեռ քանի ամիս է շարունակվելու արտակարգ դրությունը, մի քանի բան էլ ասեմ։

1. Հանրային տրանսպորտում և հանրային փակ տարածքներում (բուժհաստատություններ, խանութներ, առևտրի կենտրոններ, գրասենյակներ, բանկեր և այլն), ինչպես նաև բաց մարդաշատ վայրերում դիմակ կրելը իրական անհրաժեշտություն է, և պետության պարտականությունն է հոգ տանել, որ այս կանոնը պահպանվի։

2. Մեքենայում մեկից ավել հոգով, ինչպես նաև փողոցում դիմակ կրելու պարտադրանքը, որքանով հիշում եմ պարետի այդ որոշումների էվոլյուցիան և տրամաբանությունը, միտված էր ապահովելու առաջին կետում նշված կանոնների կիրառությունը։

-Մեքենայում, քանի որ Երևանում տաքսին համատարած է ու մեծ հաշվով հանրային տրանսպորտի դեր է կատարում, իսկ ոստիկանության համար տաքսի/ոչ տաքսի տարբերակումը բավականին դժվար գործ է ու մեծ գլխացավանք։

-Փողոցում, քանի որ ոստիկանը չի կարող ամեն խանութի կամ այլ հաստատության դիմաց պահակ կանգնել ու հետևել, որ ներս մտնողները դիմակ ունենան ու կրեն։ Երևի կհիշեք, որ սկզբում ասում էին՝ ուղղակի ձեզ մոտ ունեցեք, բայց դրեք միայն այն ժամանակ, երբ մուտք եք գործում փակ տարածք։ Սա նաև ոստիկանությանը ազատում է մարդաշատ վայրերում այսպես կոչված սոցիալական հեռավորությունը ապահովելու գլխացավանքից։

3. Նախորդ գրառմանս մեջ իզուր չէի հարցադրումներ արել, թե ի վերջո ո՞րն է մեքենայում դիմակ կրելու պարտադրանքի իրական նպատակը, իմաստը։ Եվ եթե ես ճիշտ եմ հասկացել, ու դա այն է, ինչ շարադրել եմ 2-րդ կետում, ապա.

-Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս այդ կանոնը չպետք է գործի։ Միջպետական ու միջհամայնքային ճանապարհներին մարդիկ հիմնականում, իսկ ամառվա սեզոնին՝ հատկապես, իրենց ընտանիքների հետ են, ու որևէ կարիք չկա մարդկանց մի քանի ժամ շարունակ սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում (խոսքս միայն մարդատարներին է վերաբերում, ոչ ասենք միկրոավտոբուսներին կամ վեներին)։

Մարզային քաղաքներում էլ տաքսիների քանակն այնքան փոքր է, որ հարցը հանգիստ կարելի է լուծել մարդկանց գիտակցությանը ապավինելով։ Տեսարժան վայրերի, սարերի, ձորերի, դաշտերի, չոլերի մասին ուղղակի ավելորդ է խոսել, և ես իրոք ամոթ եմ զգում, որ մեր պետությունն իրեն հիմա այդպես է պահում իր իսկ քաղաքացիների հանդեպ։

-Երևան քաղաքի տարածքում կանոնը պետք է գործի ավելի խելացի։ Ամուսնության, ծննդյան վկայականները, համընկնող ազգանուն-հայրանունները հանգիստ կարող են հիմք հանդիսանալ ընտանիքի անդամներին նույնականացնելու ու չտուգանելու համար։

4. Բաց տարածքներում դիմակ կրելու մասով ևս լրջագույն խնդիրներ կան։

-Ֆիզիկական վարժություններ բառակապակցության տակ ոստիկանները հասկանում են միայն վազելն ու հեծանիվ քշելը։ Այնինչ արագ քայլքը, այն էլ մարզասրահների ռիսկայնության պարագայում, ևս պետք է թույլատրված լինի։ Մարդը չի կարող 30-80 րոպե մեծ տեմպով քայլել (ինչպես օրինակ ես եմ ամեն օր անում)՝ դիմակը բերանին և քթին։ Հասկանալի է, որ ոստիկանության ծառայողի համար կրկին որոշակիորեն դժվար է տարբերակել՝ մարդը քայլք-վարժանքի (workout)-ի է դուրս եկել, թե պարզապես զբոսնում է ու վտանգում այլոց առողջությունը։ Սրա լուծումն էլ այն է, որ մինչև թուղթուգրիչը հանելը կարելի է տարածքը զննել, մարդկանց շարժը ուսումնասիրել և պարզել՝ ովքեր են իրավախախտները, իսկ ովքեր՝ սեփական առողջության մասին հոգ տանողները։ Մարդակենտրոն պետության մեջ իրերն այսպես պետք է աշխատեն։

-Առողջարանային, զբոսաշրջային ճանաչված կենտրոններում կարող են և պետք է գործեն այլ կանոններ։ Եթե մարդու գրանցումը տվյալ բնակավայրում չէ, նշանակում է նա այնտեղ զբոսաշրջիկի կարգավիճակ ունի (ներգնա կամ արտագնա, կարևոր չէ)։ Հետևաբար, նաև հաշվի առնելով այդպիսի վայրերի ոչ մեծ լինելը՝ կարելի է ողջ ռեսուրսը ծախսել սոցիալական հեռավորությունն ապահովելու վրա և չպարտադրել դիմակը հանգստացողների համար դրսում, քանի որ չորս ամիս չորս պատի մեջ պարփակված լինելուց հետո մարդիկ իրենց սուղ բյուջեներից գումար են ծախսում հենց այդ մի պտղունց մաքուր օդը վայելելու համար, այնինչ տեղ հասնելով՝ ականատես են լինում գեստապոյական խստության։

-Քաղաքային զբոսայգիներում միայնակ կամ մեկ-երկու հոգու հետ մեկուսացած նստած անձանց հանդեպ ևս կարելի է չդրսևորել խստություն և չկիրառել սանկցիա։

5. Բոլոր դեպքերում, ամեն ինչ պետք է լինի տրամաբանված ու միտված դեպի մարդը, քաղաքացին, այլ ոչ նրա դեմ։ Եթե իրավիճակը հուշում է հորդորել բարձրացնել մի փոքր իջած դիմակը, պետք չի ձեռքն անմիջապես տանել տուգանքի թղթին ու գրչին։ Կանխարգելելը ևս իրավապահ համակարգի գործառույթ է։ Բոլորին մի արշինով չափել ու թացը չորից չտարբերելով՝ պատժել բոլորին, այն մոտեցումը չէ, որը մարդիկ ակնկալում են տեսնել հեղափոխություն գլխավորած ու քրեաօլիգարխիկ ռեժիմը տապալած իշխանություններից»։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ էՄոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»ՊՆ-ում վհուկների որս է սկսվել․ «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ»Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումըԽնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այնԱնքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիրԲղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցումԹեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկԻրականում ի՞նչ է թաքնված շագանակագույն աչքերի տակ. հետաքրքիր փաստ, որի մասին քչերը գիտենՄի քանի վայրկյան և վերջ․ ինչպես է կայծակը խլում մարդկային կյանքերՌուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանԱխալքալաքի բնակիչները կդիմեն կառավարությանը, նամակ կուղարկեն Վրաստանի վարչապետին«Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնականԴատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվելՓեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունըԵրևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային ԿովկասումԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաՀաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԹրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելԲժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքԱմռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Իրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանը Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության. ԲաբուխանյանՈւկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներինԵթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է. ՎարդանյանԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ ՊեսկովԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան. аrmsport.amԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ) 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ Մասնագետը նշել է, թե ինչու է հին համակարգիչը դանդաղ աշխատում և ինչպես արագացնել այնWindows Central-ը բացահայտել է Microsoft-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված Windows-ի նոր տարբերակըՀրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքըՀայտնի է պայմանը, որի համաձայն Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արելԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Ոճաբանը պատմել է, թե որ լողազգեստն է համապատասխանում մարմնի յուրաքանչյուր կառուցվածքինՀայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջՀանտավիրուսի վտանգն անցել է
Ամենադիտված