Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը 

Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել․ վերջ տվեք այդ էժանագին փիառին. Սարգիս Գրիգորյան

Հասարակություն

Վերջին շրջանում կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր էին կազմակերպում ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները՝ պահանջելով թույլատրրել իրենց ևս աշխատել։ Ցույցի մասնակիցների և կազմակերպիչների շարքում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին, սակայն, վերջին բողոքի ցույցի ժամանակ չտեսանք։ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է դերասանի հետ նրա՝ բողոքի ակցիային չմասնակցելու պատճառների, նրա հետագա գործունեության և երկրից հեռանալու պլանների մասին։

Սարգիս, արվեստագետների բողոքի ցույցերից հետո, փաստորեն, ոչինչ չի փոխվել։ Արտակարգ դրությունը կրկին երկարաձգվեց։ Ի՞նչ եք անելու` նորից պայքա՞ր, նորից բողո՞ք, թե՞ հարմարվելու եք իրավիճակին։ Պլանավորե՞լ  եք Ձեր անելիքները։

- Ես երբեք չեմ նեղվել խոսելուց և ճիշտն ասելուց։ Կարծում եմ, որ այս ամենը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ այդ ոլորտում աշխատող և  այդ ոլորտից սնվող տասնյակից ավել մասնագիտություններ ունեցող մարդկանց վրա։ Սա հարցի լուծում չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս պահին տնտեսության 80 տոկոսը աշխատում է՝ իհարկե, պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Ինչու նույնը չենք կարող անել մեր բնագավառում։ Ընդամենը կլոր սեղանի շուրջ պետք է նստել։ Եթե մեր կառավարությունը պրոֆեսիոնալ գտնվի և ունենա այդ ցանկությունը, ես ևս կմասնակցեմ այդ քննարկումներին։

Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ արտակարգ դրությունը երկարաձգելու դեպքում կհեռանաք երկրից:  Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Հեռանալ երկրից չի նշանակում ապրել այդ երկրում։ Հեռանալ նշանակում  է գումար վաստակել ընտանիքդ պահելու համար։ Ես ունեմ ընտանիք պահելու իմ տեսլականը և իմ արժեքները։ Եթե շատերը ելքը տեսնում են տաքսի քշելու մեջ, ապա ես չեմ ցանկանում տաքսի քշել։  Դա լուրջ մասնագիտություն  է, և ամեն մեկը չի կարող դա անել։  Ես իմ մասնագիտությունը ձեռք բերելու համար քրտնաջան եմ աշխատել։ Ես ճանապարհ եմ անցել։ Եւ ծայրահեղ իրավիճակում անգամ ես կրկին իմ մասնագիտությամբ եմ աշխատելու։ Իսկ պայմաններ չլինելու դեպքում, այո՛, պատրաստ եմ հեռանալ երկրից, քանի որ պատասխանատվություն ունեմ երեխաներիս առաջ։

Օրեր առաջ ձեր գործընկերներից մեկը գրառում կատարեց, որ բողոքելու փոխարեն լվացել է մեքենան և տաքսի է քշելու, ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս հայտարարությանը, պե՞տք է արդյոք արվեստագետը տաքսի քշի, իսկ ի՞նչ անեն տաքսու վարորդները:

- Ամեն մարդ այս կանքում պետք է զբաղվի իր գործով։ Եթե արվեստագետը տաքսի է քշում, նշանակում է նա այդ գործը անում է թերի։ Էլ չեմ ասում, որ դա նրա հեղինակությանն է կպչում, նրան ճանաչում և սիրում են որպես դերասան։ Գիտեք, արվեստագետին մի քիչ հեռվից պետք է նայել։ Ի վերջո արվեստագետը բեմի մարդ է։  Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել։ Ես զարմանում եմ նույնիսկ, որ մարդիկ կան ողջունում են իմ գործընկեր Մանվել Խաչատրյանի քայլը։ Իրականում, հակառակը պետք է լիներ։ Նրան ժողովուրդը  դեր խաղալու համար պետք է ողջուներ, որովհետև դա է իր մասնագիտությունը։ Եվ ի վերջո, վերջ տվեք այդ աղքատիկ մտածողությանը։ Դա էժանագին փիառ է։

Դուք հեղափոխության ակտիվ աջակիցներից եք եղել, սակայն հիմա ձեր մոտեցումները փոխվել են: Ի՞նչ էիք ակնկալում և ի՞նչ ստացվեց:

- Ես ապրում եմ այս օրով, որի մեջ կա և՛ անցյալ, և՛ ապագա։ Այն ժամանակ, այո կար ոգևորություն։ Իսկ հիմա իմ պատկերացումները փոխվել են, որովհետև այն, ինչ ես լսել եմ հրապարակում,  կատարվել են կամ մասամբ, թերի և հապճեպ որոշումներով, կամ ընդհանրապես չեն կատարվել։ Այսօր ես քաղաքացի եմ, ունեմ բողոք, որը, սակայն, մեր կառավարությունը փորձում է աղմուկով լռեցնել՝ քեզ գետնին հավասարեցնելով, քո բողոքը աղմկոտ կերպով լռեցնելով, քո տարիների աշխատանքը ջուրը գցելով։  Բողոքող քաղաքացուն պետք է լսել, ոչ թե լռեցնել։

Արվեստագետները այսօր երկակի խնդրի առաջ են կանգնել. մի կողմից աշխատանքի բացակայությունը, մյուս կողմից` վերջերս մեծ աղմուկ հանած գույքահարկի մասին օրենքը։ Ի՞նչ կասեք այս առումով։

- Գիտեք, ես կողմ եմ գույքահարկի բարձրացմանը։ Արդարացի չէ, որ մեքենայի համար մարդիկ այսօր ավելի շատ գույքահարկ են վճարում, քան բնակարանի։ Բայց արդյո՞ք սա ամենահարմար պահն էր։ Այս վիճակում, երբ մարդը հանապազորյա հացի խնդիր ունի, նրան աջակցելու և ձեռք մեկնելու փոխարեն, պետք չէ նրան ավելի վատ դրության մեջ դնել։ Ես չեմ հասկանում իսկապես։ Դա համարում եմ ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ ռեակցիա։

- Ձեր պայքարի ընթացքում  կառավարության կողմից որևէ  քննարկում, թեկուզ կուլիսային մակարդակում, չի՞ եղել։

Ինձ հետ չի եղել։ Ինձ ասում են, որ որոշ մարդկաց հետ պայմանավորվածություն եղել է։ Բայց ո՞ւր են այդ մարդիկ։ Կամ, եթե այդպես է, ինչո՞ւ են իմ անունը շրջանառում և ինձ թիրախավորում։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ ինձ հետ էլ չեք պայմանավորվում, հատկապես, որ ես երկրորդական էշելոնի մարդ չեմ։ Ինձ հետ անձամբ ոչ ոք չի պայմանավորվել և խոսել։ Ես պարզապես ցանկանում եմ, որ մեր քաղաքացիների խոսքը տեղ հասնի։ Մեզ միասնականությունն է պակասում այս պահին։ Այս իրավիճակը մեզ  ոչ մի լավ տեղ չի տանելու։

Անի Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ամենադիտված