ՊՆ-ն զգուշացնում է․ հակառակորդը սադրանքի է դիմում
Հայկական ՄամուլՀարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հայտնում են Հայաստանի ՊՆ-ից: «Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է: Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: Իր հերթին ՊՆ խոսնակը գրել է. «Հարգելի քաղաքացիներ, անտեսեք նման բովանդակությամբ հաղորդագրությունները։ Հակառակորդը ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել։ Եղեք զգոն և հետևեք պաշտոնական լրահոսին»: