«Ես տանն եմ»․ Էլմար Մամեդյարով
ԱդրբեջանԱդրբեջանի՝ հուլիսի 16-ին նախագահի հրամանով պաշտոնանկ արված ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցում հայտնել է, որ ինքը «տանը նստած է» և ապագայի հետ կապված ծրագրեր չունի։ «Պաշտոնը հավերժ չէ, ուստի ես ինձ լավ եմ զգում: Ես այս պաշտոնում աշխատել եմ երկար տարիներ: Ես նստած եմ տանը, ապագայի վերաբերյալ ծրագրեր չունեմ: Երբ որոշում կայացնեմ, խոստանում եմ, որ կկիսեմ ձեզ հետ», - ասել է Մամեդյարովը՝ խուսափելով պատասխանել այն հարցին, թե կմնա՞ արդյոք Ադրբեջանում, թե՞ գնալու է իր երեխաների մոտ՝ Միացյալ Նահանգներ։