Հարգելի ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը. Լապշին
ԲլոգոսֆերաՌուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լափշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայերին՝ ամեն ինչ, իսկ աղքատ հրեային՝ ոչի՞նչ: Հայրենասեր ադրբեջանցիները բողոքում էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերի դեմ, կարծում եք, որ նրանք կամավորնե՞ր են: Աստծո սիրուն, նրանք երբեք նման միտքը չէին կարող ունենալ: Նրանք այնքան էլ չեն սիրում իրենց հայրենիքը, որ զոհվեն դրա համար: Նրանք շուկայում գնել են հայկական ծիրան և անմիջապես ոտնատակ արել այն: Հայերը հետաքրքրությամբ նայեցին դրան և առաջարկեցին զեղչ ծիրանի մեծածախ խմբաքանակի վրա, բայց ադրբեջանցիները փախան: Ես լավագույն առաջարկն ունեմ ազերիների համար: Հարգելի ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը։ Դուք ինձանից կգնեք դրանք, և այնուհետև կարող եք ոչնչացնել, այրել դրանք կամ նույնիսկ ուտել: Ի՞նչ կասեք։ Դա կլինի հրեա-ադրբեջանական փոքր բիզնես։ Ձեր կողմից դա կլինի հայրենասիրության փոքրիկ դրսևորում, իսկ աղքատ հրեան մի փոքր գումար կվաստակի»։