Խաղաղ հավաքների տոտալ արգելքը պետք է օր առաջ վերացվի, վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է. Ռուբեն Մելիքյան
Բլոգոսֆերա
Արդեն 128 օր է՝ Հայաստանում խաղաղ հավաքները տոտալ արգելված են, և գրեթե ամեն օր բողոքողներ են, որ ձերբակալվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։
«Լավ բան է, չէ՞, խաղաղ հավաքների ազատությունը։ Լավ է, չէ՞, որ աշխարհի տարբեր երկրներում հայերը խաղաղ հավաքներ են կազմակերպում ընդդեմ ադրբեջանաթուրքական հայատյացության, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի։
Բա որ լավ է՝ ինչո՞ւ են Հայաստանում խաղաղ հավաքները տոտալ արգելված՝ արդեն 128 օր, և գրեթե ամեն օր բողոքողներ են, որ ձերբակալվում են։ Ընդ որում, այս արգելքը այնքան լայն են մեկնաբանում, որ քիչ է մնում՝ բարձրաձայն շնչելն էլ հավաք հռչակեն ու մարդկանց ձերբակալեն։
Խաղաղ հավաքների տոտալ արգելքը պետք է օր առաջ վերացվի։ Ամենավերջին վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։ Վերջ»,-գրել է նա:
Լավ բան է, չէ՞, խաղաղ հավաքների ազատությունը։ Լավ է, չէ՞, որ աշխարհի տարբեր երկրներում հայերը խաղաղ հավաքներ են...
Posted by Ruben Melikyan on 2020 թ. հուլիսի 21, երեքշաբթի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)