Ադրբեջանի ԶՈւ-երի հատուկ ջոկատայիններից մեկի վիրավորման մասին տեղեկություն է հայտնվել. Ալեն Ղուլյան
ԲլոգոսֆերաՍոցիալական ցանցերում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ջոկատայիններից մեկի վիրավորման մասին տեղեկություն է հայտնվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ալեն Ղուլյանը:
«Գրում են, որ Թովուզի շրջանի Քիրան գյուղի բնակիչ Իսմաթ Ռասուլ օղլու Իսաևը (İsayev İsmət Rəsul oğlu) վիրավորվել է հուլիսի 14-ի մարտերի ժամանակ և այս պահին գտնվում է Գյանջայի զինվորական հոսպիտալում։ Կարծում եմ, որ Իսաևը 3-րդ բանակային կորպուսի հետախուզական ստորաբաժանումներից մեկում էր ծառայում։ Հատուկ նշանակության ուժերի 052-րդ բրիգադի հետ կապ դեռևս չեմ գտել»,- գրել է Ղուլյանը։