Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը ԱԺ–ն uահմանափակել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ալիևը քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր․ նոր խուզարկություններ և կալանավորումներ (տեսանյութ) Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով Դատարկվող բուհեր, նվազող դիմորդներ. կրթական համակարգի ճգնաժամային իրականությունը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան Ինտերպոլը տեղեկություններ է հրապարակել օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողի մասին Հուզված գրկախառնություններ, սելֆիներ. հրաժեշտ են տալիս Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ-ն բարձրացրեց ակցիզային հարկը 

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել. Աննա Հակոբյան

Բլոգոսֆերա

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Դա արեցի, որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ: Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվողա ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետեւյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է:

Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, եւ մեռնելու սուրբ պայքարում: Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին: Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը: Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից: Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա եւ ծեծի ենթարկեցին: Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին:

Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում: Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլեւ Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը: Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը: Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես: Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որիդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, եւ խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը: Որովհետեւ` բռնությունն իր հետեւից նոր բռնություններ է բերում: Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:

Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Եւ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ WSJ. ԱՄՆ-ն խոստանում է Իրանին ապասառեցնել ակտիվները՝ Հորմուզով ազատ անցման համարԵրևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարըՌումինիայի և Էստոնիայի նախագահները տարաձայնություններ են հայտնել Ուկրաինայի երկնքի պաշտպանության հարցումՊաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունիՆիկոլ Փաշինյանն ու ՀՀ այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին (տեսանյութ)WP. ԱՄՆ-ը տվյալներ է փոխանցել Իրանին՝ Իսրայելին իր առաջնորդների սպանությունը կանխելու համարՎայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվիԿոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենովReuters․ Չինաստանը սկսել է զեղչված գներով մեծ ծավալներով գնել Մերձավոր Արևելքի նավթըWSJ. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփի հետ խնդիրները կստվերեն Անկարայի գագաթնաժողովըՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը Կոնգրեսական Լունա. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններիցՀայաստանը կվերահաստատի անդամակցությունը «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին»Ռուսաստանում քննարկել են միգրացիոն նոր մարտահրավերներն ու Կենտրոնական Ասիայից հոսքերըNYT. Ուիթկոֆը և Քուշները գրեթե ամեն օր կապ են պահպանում ռուս պաշտոնյաների հետԱԺ–ն uահմանափակել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն էԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համարՀաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը WSJ. Սպիտակ տունը մերժում է Հեգսեթի՝ Եվրոպայում զորքերը կրճատելու ծրագիրըԿեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից (տեսանյութ)Ռուբիոն մերժել է Պենտագոնի ղեկավարի՝ Եվրոպայում զորքերի թվաքանակը կրճատելու ծրագիրը Ալիևը քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր․ նոր խուզարկություններ և կալանավորումներ (տեսանյութ)Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով Էրդողանը և Թրամփը Անկարայում կքննարկեն F-35 ծրագիրը և պատժամիջոցները Դատարկվող բուհեր, նվազող դիմորդներ. կրթական համակարգի ճգնաժամային իրականությունը (տեսանյութ)5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը աջակցում է Պակիստանի կողմից Աֆղանստանի վրա հարվածները որպես ինքնապաշտպանության ակտԱլեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան Քննարկվել է «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի վավերացման նախագիծը (տեսանյութ)Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ-ում (տեսանյութ)Թրամփ. ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցություններում հասել է գրեթե բոլոր նպատակներին 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվելԻնտերպոլը տեղեկություններ է հրապարակել օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողի մասինՀուզված գրկախառնություններ, սելֆիներ. հրաժեշտ են տալիս Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ-ն բարձրացրեց ակցիզային հարկը BFMTV. Մոնակոյի ահաբեկչության կասկածյալը գտնվում է ԳերմանիայումՓաշինյանի անունը հեռացվել է Ինպրոմ-2026» ցուցահանդեսին միջոցառման ելույթ ունեցողների ցանկիցԹուրքիան հայտարարել է Միասնական եվրովճարային տարածքին միանալու իր մտադրության մասինՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումըՖրանսիայում մեկ շաբաթվա ընթացքում անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան երկու հազար մարդ Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը ՍԴ որոշումից հետո. Խաչատրյան (տեսանյութ) Ափսոսում եմ, որ Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Ռոսավիացիայի նախկին ղեկավար Ալեքսանդր Ներադկոն ձերբակալվել է խարդախության գործով Լիլիթ Մակունցը հրաժարվել է. Ստուգումներ` «Գազպրոմ Արմենիա»-ում (տեսանյութ)Սրտաբանը ներկայացրել է ինֆարկտի վտանգը մի քանի րոպեում գնահատելու պարզ եղանակ
Ամենադիտված