Հեղափոխական ռեժիմն երկու տարի շարունակ արշավանք է ձեռնարկել հայկականության ու ավանդական արժեքների դեմ․ Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հեղափոխական ռեժիմն երկու տարի շարունակ արշավանք է ձեռնարկել հայկականության ու ավանդական արժեքների դեմ: Ազգային անվտանգության ռազմավարությունից դուրս է բերվել հայապահպանության վերաբերյալ հույժ կարևոր դրույթը: Հարձակում է նախաձեռնվել Մայր Աթոռի, ավանդական ընտանեկան արժեքների, իսկ այսօր արդեն `հայոց գրականության ու պատմության վրա: Փորձենք վերհիշենք պարոն Բոլթոնի «ազգային կաղապարներից հրաժարվելու» կոչն ու վարչապետ Փաշինյանի «թավշյա» լռությունը. ամեն ինչ ընկնում է իր տեղը,չէ՞:
Հ.Գ. Դպրոցը պիտի լինի հայրենագիտության տաճար. անպետք են այն դասագրքերը, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի:
Գարեգին Նժդեհ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)