Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Առողջ ու երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արայիկ Հարությունյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին ավելի քան 2 միլիոն մարդ է հավաքվել՝ Նոր տարին նշելու համար (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները Երեւանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու Թող 2026-ը լինի կախարդանքով և սիրով լի տարի. Լևոն Արոնյան Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք «Սիրելի հարս». ինչպես է Սոֆի Դևոյանի տալը շնորհավորել նրա տարեդարձը «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել 

Նախիջևանի սահմանին ամեն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակ. Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մեկնարկող թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններին։ Գրառումը՝ ստորև․

«Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջևանում և Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։

Նախկինում ևս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու և հզորության։ Ինչը նաև պակաս կարևոր չէ՝ թե Ադրբեջանում և թե Թուրքիայում բացահայտ խոսվում է նրա մասին, որ սա հոգեբանական ճնշման միջոց է հայկական կողմի վրա, Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Այն, որ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունները առիթ էին տալու Թուրքիային ակտիվանալ, թերևս կասկած չէր հարուցում, հաշվի առնելով նրա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը այդ օրերին։ Սակայն այն, թե ինչ արագությամբ և մասշտաբներով դա տեղի ուենցավ, ցույց է տալիս, որ մենք մեր վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ բախվում ենք Թուրքիայի հետ անմիջական ռազմական հակամարտության իրական վտանգի հետ, և դա կապված է այդ երկրի էապես փոփոխված աշխարհաքաղաքական դիրքավորման հետ։

Վերջին տաս տարիների ընթացքում, Թուրքիան արագ տեմպերով դարձել է տարածաշրջանի առավել ագրեսիվ խաղացողը։ Եթե նախկինում այն ռազմականորեն ներգրավված էր միայն Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ այն իր զինված ուժերն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմակայան է ստեղծել Քաթարում, իր նկրտումներն է դրսևորում Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների նկատմամբ։ Հրաժարվելով Եվրոպական Միության անդամակցության, և հարևանների հետ խաղաղ գոյակցության հեռանկարից, այս երկիրը այժմ որդեգրել է «Նեօսմանյան։ դոկտրինա, որով այն հավակնում է իր ազդեցությունը հաստատել 100 տարի առաջ կործանված կայսրության նախկին տարածքների վրա, դառնալ թյուրքական աշխարհի առաջնորդը, և դրանով քայլ առ քայլ հետևողականորեն վերածվել գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական նոր կենտրոնի, ինչպիսին եղել է նույն Օսմանյան կայսրությունը 15-19-րդ դարերի ընթացքում։

Այս հավակնոտ հեռանկարի ճանապարհին, Թուրքիային բնականաբար խանգարում է «հայակական սեպը», և առաջիկա տարիներին այն կարող է ողջ թափով ներգարվվել այն մեջտեղից հանելու գործին, հնարավոր բոլոր միջոցներով ավելացնելով ճնշումը մեզ վրա, ընդհուպ սպառնալով ռազմական միջամտությամբ։ Եթե նախկինում մեր ռազմական դիմակայությունը տեղի էր ունենում միայն Ադրբեջանի հետ, և այս կամ այն չափով այստեղ կողմերի ուժերը իրար համարժեք էին (թեև ոչ հավասար), ապա Թուրքիայի դեպքում իրավիճակը այլ է՝ այս երկիրը ունի մեզնից 10 անգամ մեծ բանակ, 30 անգամ մեզ ռազմական բյուջե, սեփական զարգացած ռազմական արդյունաբերություն՝ սա հնարավոր ռազմական բախման ելքը կանխորոշում է բնավ ոչ մեր օգտին։

Այստեղից էլ անմիջականորեն հետևում է, որ Հայաստանը պետք է հնարավոր միջոցներով խուսափի այդպիսի ռազմական բախումից, և գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական և դաշնակցային ռեսուրսներ, առավել ևս, որ Թուրքիայի հավակնությունները այլ աշխարհաքաղաքական կենտրոններին բոլորովին էլ չեն ոգևորում։ Թուրքիան իր նկրտումներում պատմականորեն բախվում է Ռուսաստանի շահերին, սակայն վերջին շրջանում, այն որոշ դեպքերում արդեն սկսում է հակադրվել նաև ԱՄՆ-ին, իսկ նրա հեռագնա պլանները՝ միավորելու թյուրքական աշխարհը, անմիջականորեն բախվելու են նաև Չինաստանի շահերին՝ թե սեփական Սինձյան նահանգում, և թե ՄԻջին Ասիայում։ Կարևոր է նաև Իրանը, որի պատմականորեն մրցակցում է Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում։ Այս ամենը պետք է հուշի, որ մենք կարող ենք ունենալ բնական դաշնակիցներ, որոնք կարող են մեզ օգնել չեզոքացնելու Թուրքիայի հնարավոր նկրտումները, սակայն դրա համար մեզ պետք է նրանց հետ ակտիվ և հետևողական աշխատանք՝ համատեղելու սեփական շահերը։

Ցավոք, մեր հարաբերությունները այս կարևորագույն ուժային կենտրոնների հետ վերջին շրջանում գտնվում եմ ոչ բարվոք վիճակում։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի գործող իշխանությունը հարաբերությունները բարդացրել է բազմաթիվ անհեռատես և անիմաստ քայլերի պատճառով, դրանց ցուցակը մեզ պարբերակաբար ներկայացվում է ռուսական կողմից։ ԱՄՆ գործող ադմինիստրացիայի հետ ակտիվ հարաբերություններ չկան, չկա շատ թե քիչ լուրջ համագործակցության օրակարգ կամ համատեղ նախաձեռնություններ։ Չինաստանը իր Նոր Մետաքսյա ճանապարհի (One road One belt) ռազմավարական ծրագրում ընդգրկել է Ադրբեջանը, սակայն չի ընդգրկել Հայաստանը, և վերջին շրջանում էապես նվազեցրել է ներգրավումը Հայաստանում։ Իրանի հետ հարաբերությունները ևս գտնվում են անհասկանալի վիճակում՝ մասամբ պայմանավորված այդ երկրի ներքին դժվարություններով, բայց նաև մեր կողմից նախաձեռնության բացակայությամբ։

Այս ամենը պատահական չի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը բոլոր եղածների մեջ ամենա «հակադիվանագիտականն» է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել։ Կենտրոնացած լինելով սեփական ներքաղաքական օրակարգի վրա, չունենալով բավարար փորձ և դիվանագիտական ազդեցություն երկրից դուրս, և նաև փչացնելով հարաբերությունները հայկական իրականության այն խաղացողների հետ, որոնք այդպիսի ազդեցություն ունեն, այն փաստացի ձախողել է մեր երկրի դիվանագիտական աշխատանքը մի շարք առանցքային ուղղություններով, և այսօր մենք ակնառու տեսնում ենք դրա հետևանքները։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները վերջին հիշեցումներից մեկն են այն մասին, որ մենք բախվում ենք նոր մասշտաբի ու սրության մարտահրավերների հետ, և պետք է արմատապես վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը՝ խուսափելու անշրջելի կորուստներից։

Բազմաթիվ գիտակ մարդիկ սրա մասին վաղուց էին զգուշացնում, սակայն այսօր մեր ժամանակը սպառվում է, և Նախիջևանի սահմանին ամեն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակը՝ այս անգամ արդեն շատ ավելի հզոր և վտանգավոր հակառակորդի հետ։ Եթե ցանկանում ենք խուսափել այս հեռանկարից, մեր երկրի կառավարման համակարգում պետք է օր առաջ էական փոփոխություններ տեղի ունենան և մեր ազգային ռեսուրսները պետք է մոբիլիզացվեն՝ ապահովելու երկրի անվտանգությունը և խաղաղ զարագացումը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին ավերել է Եվրոպայի ծաղկուն հատվածը. ԼուկաշենկոՋերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Առողջ ու երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արայիկ Հարությունյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել Որն է տարվա գլխավոր իրադարձությունը. Corriere della SeraԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին ավելի քան 2 միլիոն մարդ է հավաքվել՝ Նոր տարին նշելու համար (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները Երեւանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու ԵՄ ևս մեկ երկիր անցել է եվրոյիԹող 2026-ը լինի կախարդանքով և սիրով լի տարի. Լևոն Արոնյան Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք «Սիրելի հարս». ինչպես է Սոֆի Դևոյանի տալը շնորհավորել նրա տարեդարձը «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել Պաշտոնանկություն Լոնդոնում. Էնցո Մարեսկան հեռացել է Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից Եվրոպայում հայտարարել են Զելենսկու «անխուսափելի վախճանի» մասինԿՀՎ-ն չի հաստատել Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի կողմից հարձակման մասին հաղորդագրությունները. WSJԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները փոխվել ենԱրևմուտքի հակառուսական ծրագիրը ձախողվել է. Strategic Culture2025-ին մեր ժողովրդի կյանքի երկնակամարը ամպամած էր, նոր տարին առիթ է սրբագրելու այն, ինչ սխալ էր. Արամ Ա«Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած հոգևորականի կողմիցԿիմ Չեն Ընը ամանորյա շնորհավորանքներ է հղել Հյուսիսային Կորեայի՝ արտասահմանում գտնվող զինծառայողներինԵվրոպան թշնամանքի մեջ է Ռուսաստանի հետ՝ միջազգային ընկերությունների շահերից ելնելով. վերլուծաբան ՋոնսոնԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպան զայրացած է Թրամփի նկատմամբՀՀ օդային տարածքն օգտագործելու համար Ադրբեջանի ավիաընկերությունները 2025–ին վճարել են 400 հազար եվրո. Sputnik ԱրմենիաՈւկրաինայի ԶՈւ կորուստները 2025 թվականին գերազանցել են կես միլիոնը. ՌԻԱ ՆովոստիԶելենսկուն քննադատել են Պուտինի պատճառով Հնդկաստանի դեմ մեղադրանքների համարԻնչ մականուն է տվել Թրամփը Զելենսկուն. NYT«Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ)Թուրքիայում հայտարարել են՝ Զելենսկին բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունիՍամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների. ԱմստերդամՀունգարիայի վարչապետ Օրբանը հանձնարարականներ է տվել ԵվրոպայինՖրանսիայում Պուտինի նստավայրի վրա հարձակումը անվանել են «կարևորագույն իրադարձություն ամբողջ Եվրոպայի համար»Սուպեր Սաքոն և Հրուշ Աճեմյանը նշանվել ենՇվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի բարում բռնկված հրդեհը մի քանի մարդու կյանք է խլելԵրեւանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմինԼատվիայի դպրոցներում արգելել են ռուսերենի դասավանդումըՓառք ու պատիվ հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած բոլոր նվիրյալներին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ինՀայտնի հյուրեր, ջերմ մթնոլորտ և վառ պահեր․ «Եվրոմեդիա24»–ը տոնեց իր տարեդարձը (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներինՀամախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից. Աշոտ ՄինասյանՄիևնույնն է՝ մեր վերջին համատեղ հիշողությունները եղել են 2025-ում. Վոլոդյա Գրիգորյանի դստեր գրառումըՋուր չի լինիԱՄՆ-ում բացահայտել են Ռուսաստանի դեմ Մերձբալթյան երկրների ծրագիրը (տեսանյութ)Եվրոպայի առաջնորդն Ուկրաինայի մասին խոսել է ամանորյա ուղերձում (տեսանյութ)Թուրքիայում անվանել են Ուկրաինայի «հաղթաթղթերը» Լեհաստանը անակնկալ է պատրաստել ուկրաինացիների համար Իրավիճակը շարունակում է բարդ մնալ. Թրամփի նախկին խորհրդական
Ամենադիտված