Մերկապարուհին աշխատանքի վայրում հանդիպել է իր հորը (լուսանկարներ)
ԱյլՄերկապարուհին պատմել է, թե ինչպես է աշխատանքի ժամանակ հանդիպել իր հորը, ով հեռացել է ընտանիքից, երբ ինքը 14 տարեկան էր: Այս պատմությամբ նա կիսվել է TikTok-ի իր միկրոբլոգում, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել 18-ամյա մերկապարուհու հետ, ով հանդես է գալիս Իմպերիալ բեմական կեղծանվամբ:
Իմպերիալի խոսքերով՝ այդ օրը հրավիրված է եղել մասնավոր երեկույթի: VIP հյուրերի համար նախատեսված սենյակում պարելիս նա մի պահ դուրս է եկել բար, որտեղ էլ հանդիպել է իր հորը:
Մերկապարուհին նշել, որ հանդիպման պատճառով իր մոտ խուճապ է սկսվել, սակայն, ի վիճակի է եղել վերադառնալ VIP սենյակ և պատվիրատուի թույլտվությամբ՝ մնալ այնտեղ:
Իմպերիալը նաև նշել է, որ չգիտի՝ արդյոք հայրն իրեն նկատել է, թե ոչ: