«Հրապարակ». ԱԱԾ նախկին պետը նոր պաշտոն կստանա
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ում հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա։ Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երեւանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։
Ներկայիս տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է՝ Սասուն Խաչատրյանը, ով 2017-ին է նշանակվել այդ պաշտոնում»: