«Վերջապես». Քայլի Ջենները ցուցադրել է մերկ կուրծքը (լուսանկար)
ԱյլԳործարար, մոդել, ռեալիթի-շոուի աստղ Քայլի Ջենները որոշել է ուրախացնել իր երկրպագուներին` հրապարակելով գայթակղիչ կադր:
Երիտասարդ միլիարդատիրուհին 189 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան իր միկրոբլոգում կիսվել է լուսանկարով, որում կիսամերկ է:
Սև ու սպիտակ կադրում Քայլին ձեռքերով ծածկել է մերկ կուրծքը, իսկ հայացքն ուղղել է դեպի տեսախցիկը: 23-ամյա աստղը ներկայացել է սև լայնեզր գլխարկով, որի քողը ծածկում է գեղեցկուհու դեմքը:
«Վերջապես», «Սիրում եմ քեզ, փոքրիկ հրեշտակ», «Քայլի, դու այնքան գեղեցիկ ես»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները:
Նշենք, որ լուսանկարն ունի ավելի քան 4,7 միլիոն հավանում: