Սեքսով զբաղվող զույգը ստիպել է հարևանին խախտել օրենքը
ԱյլԱվստրալական Մելբուռն քաղաքի բնակիչը խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը և պատճառաբանել է, թե հարևանները շատ բարձր ձայնով են սեքսով զբաղվել: Այս մասին հայտնում է LADbible-ը:
Նշվում է, որ նրան ձերբակալել են օգոստոսի 9-ի գիշերը, իր տնից 5 կմ հեռավորության վրա: Ոստիկանները նրան հայտնաբերել են ավտոմեքենայի մեջ:
Ավստրալացին իրավապահներին հայտնել է, որ լքել է իր բնակարանը, որովհետև իր` սեքսով զբաղվող հարևանի ձայները խանգարել են իր հանգիստը:
Այնուամենայնիվ, ոստիկանները տուգանել են նրան և հորդորել այլևս այդքան հեռու չգնալ իր տնից:
Նշվում է, որ Ավստրալիայում ինքնամեկուսացման խիստ կանոններ են գործում: Արգելվում է փողոց դուրս գալ երեկոյան ութից մինչև առավոտյան հինգը: Կարելի է օրվա մեջ մեկ անգամ մինչև մեկ ժամով դուրս գալ սպորտով զբաղվելու կամ մթերքներ գնելու նպատակով, սակայն արգելվում է գտնվել ապրելու վայրից 5 կմ և ավելի հեռավորության վրա: