Մեսսին 90% հավանականությամբ կմնա «Բարսելոնայում»․ Mundo Deportivo
Սպորտ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կմնա կատալոնական ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։ Պարբերականի՝ իրավիճակին ծանոթ իսպանացի թղթակիցը վստահ է, որ Մեսսին կկարողանա պաշտպանել «Բարսելոնայի» գույները մինչ իր գործող պայմանագրի ավարտը, այն է՝ մինչև 2021 թվականը: «Հավանականությունը, որ Մեսսին կշարունակի խաղալ «Բարսելոնայում», 90% է: Վերջնական որոշումը կկայացվի այս հինգշաբթի», - թերթը մեջբերում է լրագրողի խոսքերը: Շաբաթներ շարունակ ամբողջ աշխարհի ֆուտբոլասերները հետևում են «Բարսելոնայում» տեղի ունեցող իրադարձություններին: Ակումբի խորհրդանիշ Լիոնել Մեսսին ասել է, որ ինքը չի պատրաստվում կարիերան շարունակել կատալոնական ակումբում: Արգենտինական աստղի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է: Լրատվամիջոցները հայտնում էին նաև, որ բրիտանական ակումբը արդեն համաձայնեցրել է հարձակվողի հետ պայմանագիրը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)