Իմ որդին չի մնում «Բարսելոնայում»․ Խորխե Մեսսի․TyC Sports
Սպորտ
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ամփոփել Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ բանակցությունները: «Իմ որդին չի մնում», - հանդիպումից հետո ասել է Խորխե Մեսսին, մեջբերում է TyC Sports-ը: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ մարզիկը մտադիր է լքել ակումբը: Արգենտինացու պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին: Ըստ տեղեկությունների՝ Մեսսին ցանկություն է հայտնել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Հաղորդվում էր նաև «Փարիզ Սեն Ժերմենի» և Թուրինի «Յուվենտուսի»՝ խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան