Սասուն Միքայելյանի դստեր` Սաթենիկի հարսանեկան լուսանկարը
ԱյլԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ` Սաթենիկի հետ և կից գրել` «Քույրս»:
Նշենք, որ լուսանկարն արվել է Սաթենիկի հարսանեկան արարողության ժամանակ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Հրապարակ» թերթը գրել էր. «Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է, զույգը նշանադրվել էր մոտ 2 տարի առաջ, եւ քովիդի պատճառով շուրջ կես տարի հարսանիքը չէր կայանում:
Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ, հնչել է կենդանի երաժշտություն, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, աղմուկից խուսափելու համար, չի մասնակցել: Մարզպետարանից էլ հյուրեր չեն եղել, «Իմ քայլից» էլ՝ 1-2 պատգամավոր»: