Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում 

1964 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Աշտարակում կենցաղի տան պահակը բաղնիքի կաթսայատանը բռնաբարել ու սպանել էր 8-ամյա աղջնակին

Իրավունք

1964 թ. հոկտեմբերին, անձրևոտ մի օր Աշտարակում անհետացել էր 8 տարեկան Սոնան: Երեխան գնացել էր հացի ու տուն չէր վերադարձել: Սոնայի հայրն ուսուցիչ էր, Սոնան բարվոք ընտանիքի երեխա էր: Աշտարակում, որտեղ բոլորը ճանաչում էին իրար, երեխան ո՞ւր կարող էր անհետանալ:

Ինչքան ավելի շատ ժամանակ էր անցնում, այնքան Սոնայի անհետացման վարկածներն ավելանում էին:

Կար վարկած, որ երեխային վրաերթի էին ենթարկել, ապա մարմինը թաքցրել էին: Նույնիսկ կասկածյալներ կային, օրինակ՝ գործկոմի նախագահի վարորդը կամ շրջկոոպի նախագահի վարորդը: Վերջինիս վերաբերյալ նույնիսկ կասկածներ կային, որ նա կարող էր վնասվածքներ ստացած երեխային տանել իր բժիշկ մոր մոտ, բայց երեխայի մահից հետո երևի թաքցրել էր դիակը…

Մարդիկ խոսում էին նաև, որ Սոնայի անհետացման օրը քաղաքի կենցաղի տան մոտից երեխայի լացի ձայն լսող էր եղել: Ո՞վ էր լսել՝ կոնկրետ անուններ չկային: Բացի այդ՝ արտասվող երեխան կարող էր Սոնան չլինել, ո՞վ կհաստատեր, որ հենց Սոնայի ձայնն էր լսվել:

Այնուամենայնիվ, կենցաղի տան շրջակայքը մանրակրկիտ տեղազննվել էր, շրջակայքում ապրողներին հարցուփորձ էին արել: Հացի խանութ գնացող Սոնան կարող էր անցնել կենցաղի տան մոտով, բայց երեխայի որևէ հետք չէր հայտնաբերվել:

Ամիսներ էին անցել: Սոնայի վերաբերյալ ոչ մի տեղեկություն այդպես էլ չէր ստացվել:

1965 թվականի մայիսին մի կին միլիցիա էր դիմել ու հայտնել, թե կենցաղի տան պահակը փորձել է բռնաբարել իր 9 տարեկան աղջնակին: Մայրն ասել էր, թե պահակը երեխային համոզել, տարել էր բաղնիքի կաթսայատուն, դանակի սպառնալիքով փորձել էր բռնաբարել: Երեխան ճարպիկ էր եղել, կարողացել էր խույս տալ ու փախչել կաթսայատնից, նա ահաբեկված վիճակում տուն էր հասել ու մորը պատմել, թե ինչ էր կատարվել…

Կենցաղի տան պահակը բերման էր ենթարկվել այս երեխայի մոր հաղորդման հիման վրա: Պահակը 50 տարեկան տղամարդ էր, նա 6 երեխա ուներ, բոլորն էլ՝ աղջիկներ: Նա զայրացել էր, ժխտել էր ամեն բան, պնդել էր, թե իր անունի հետ են ուզում խաղալ, իր անունն են մրոտում… Բայց տղամարդու զայրույթը նրա անմեղության վկայությունը լինել չէր կարող:

Բաղնիքի կաթսայատանը խուզարկություն էր կատարվել: Եվ ածխակույտի մեջ հայտնաբերվել էր փոքրիկ Սոնայի դիակը… Դրանից հետո էլ պահակը որոշ ժամանակ դեռ շարունակել էր պնդել, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, ինքը վեց աղջիկների հայր է…

Այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում պահակը տվել էր խոստովանական ցուցմունք, քննչական գործողության ժամանակ ցույց էր տվել, ինչ և ինչպես էր արել…

Երբ Սոնան տանից դուրս էր եկել՝ հացի խանութ գնալու, անձրև չկար, բայց ճանապարհի կեսից վարար անձրև էր սկսվել: Սոնան վազել էր կենցաղի տան բակ: Պահակն ընդառաջ էր գնացել երեխային ու հոգատար մարդու կերպարի մեջ մտած՝ երեխային ներս էր տարել՝ իբր անձրևից պաշտպանելու:

Նա երեխային տարել էր կաթսայատուն՝ ասելով, թե այնտեղ տաք ու հարմար է: Կաթսայատանը նա հարձակվել էր երեխայի վրա ու… բռնաբարել էր: Երեխան ճչացել ու արտասվել էր, խնդրել էր բաց թողնել իրեն, բայց մոլագարը գործել էր իր ոճիրը, բռնաբարությունից հետո նա սպանել էր երեխային ու մարմինը թաղել էր ածխակույտի տակ…

Երեխայի հուսակտուր ճիչը լսվել էր դրսում՝ անորոշ, անհասկանալի: Ոչ մեկի մտքով չի անցել, որ փոքրիկ քաղաքի բաղնիքի կաթսայատանը մի հասուն տղամարդ վերածվել է մոլագարի…

«Գուրջին»՝ այդպես էին ասում պահակին, մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել պատժի առավելագույն չափի՝ մահապատժի…

Աղբյուրը` 1in.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում
Ամենադիտված