Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Պարզվել է գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը Արաղչին անակնկալ մեկնել է Բաղդադ խորհրդակցությունների. ԶԼՄ Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որ առաջիկա օրերին Սևանա լճի մակարդակի բարձրացման ցուցանիշը գերազանցի 1993 թվականի ցուցանիշը․ Լևոն Ազիզյան Ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը․ Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը․ Լևոն Ազիզյան Կանգ չենք առնելու․ Զելենսկու կոշտ ուղերձը՝ Ռուսաստանին Լայպցիգում անոմալ շոգի պատճառով տրամվայների երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 28-ին 

Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում». Բեքարյան

Բլոգոսֆերա

Երկրի ներսում լարվածություն հրահրելը, արժեքները ոտնահարելը, քաղաքական բանավեճը քինախնդիր էությանն ու իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը, էժանագին pr-ը, տարաբնույթ անբովանդակ սելֆիներն ու live-երը դադարեցնելու և սեփական թիմի չեղած ու եղած ներուժը, երկրի ներուժը (սեփական բարդույթներից գոնե ժամանակավորապես ազատվելով)` պետության ու հասարակության առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների անհապաղ և հաշվարկված դիմագրավմանն ուղղելու ժամանակն է (իրականում` արդեն իսկ էապես ուշացած): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«Ալիևը պատրաստվում է պատերազմի: Արդեն շաբաթներ տևող քարոզչական, ապատեղեկատվական, հոգեբանական տոտալ գրոհն ու հարակից գործողություններն ուղղակիորեն դրա վկայությունն են: Բավական է նայել, թե ինչ չափով են հաճախակիացել Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Նախագահի աշխատակազմի և հարակից այլ կառույցների հայտարարությունները, ուշադրություն դարձնել դրանց բովանդակային տրանսֆորմացիաներին, փչվող և միջազգային հանրությանը մատուցվող Հայաստանին և Արցախին վերաբերող ահասարսուռ լեգենդներին, հակահայկական հիստերիայի նոր ալիքի հրահրման փորձերին միջազգային կառույցներում, արտերկրում տպվող կամ ցուցադրվող պատվիրված նյութերի քանակին և բովանդակությանը` լիարժեք պատկերացնելու համար, թե մեկ կենտրոնից ղեկավարվող այս գործողություններն ինչ նպատակ են հետապնդում: Այս ամենին գումարեք նաև Թուրքիայի կողմից սեփական հակահայկական շտրիխերի ավելացմամբ` ողջ այս աղբի տիրաժավորումը, և լայն իմաստով` իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:

Ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի իշխանությունը: Տպավորություն է, որ ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում», չէ, կներեք` ինքնաթիռ...

Այս ամենի ներքո, մի կողմ դնելով բանակի գործառույթը, քանի որ վստահ եմ, որ հարկ եղած դեպքում բանակն իր խնդիրը լուծելու է արժանապատվորեն և լավագույնս, անդրադառնամ մի քանի գործողությունների, որոնք իշխանությունների կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտություն ունեն.

1. վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին և նկրտումներին, ինչպես նաև` հստակ մեսիջներ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳՆ-ն պետք է սովորականից էապես ավելի մեծ ջանքերով ապահովի ուղերձի կարևորագույն թեզերի հասանելիությունը գործընկեր երկրների համապատասխան մարմիններին և հանրությանը,

2. ժամ առաջ պետք է ապահովել քաղաքական լրջագույն կոնսուլտացիաներ (լրջագույն` և՛ բովանդակության, և՛ ձևաչափի իմաստով) մի քանի ուղղություններով.

ա/ Ռուսաստանի Դաշնություն,

բ/ Իրան,

գ/ Վրաստան,

դ/ ՀԱՊԿ,

ե/ Մինսկի խմբի համանախագահներ,

զ/ ԱՄՆ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարեկամ երկրներ,

է/ համաշխարհային և տարածաշրջանային այլ դերակատարներ,

է/ միջազգային կառույցներ և հեղինակավոր կազմակերպություններ:

3. հատուկ մշակված բովանդակությամբ, ԱԳՆ, պետական համապատասխան մարմինների, Սփյուռքի կառույցների ներգրավմամբ և խողովակներով, ապահովել միջազգային տեղեկատվական դաշտում Ադրբեջանի գործողությունների համարժեք պատասխան, ապահովելով նաև` նշված ուղղության անխափան և շարունակական աշխատանքը,

4. գործողությունների ամբողջական ծրագրով էապես ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքը,

5. սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է անցնի աշխատանքի արտակարգ ռեժիմի (հանձնակատարին գոնե առժամանակ արգելել զբաղվել ազգերի սինթեզով կամ այլ վտանգավոր գործունեությամբ)` սփյուռքի կառույցների հետ աշխատանքն օպերատիվ համակարգելու նպատակով,

6. զարգացումների տրամաբանությունից և արագությունից ելնելով` կազմակերպել արտգործնախարարի և (կամ) վարչապետի հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,

7. չստել սեփական հանրությանը (որքան էլ, որ դա դժվար է և անսովոր գործող իշխանությունների համար), զերծ մնալ որևէ կերպ հասարակության սոցիալական բեռն ավելացնելուց, դատարկաբանությունից և հայհոյախոսությունից»,- գրել է Բեքարյանը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը խախտել է բանակցային գործընթացի պայմանները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով Պարզվել է գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը Արաղչին անակնկալ մեկնել է Բաղդադ խորհրդակցությունների. ԶԼՄ Ես առաջադրվել եմ․ Արուսյակ Ջուլհակյանը հաստատել է, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որ առաջիկա օրերին Սևանա լճի մակարդակի բարձրացման ցուցանիշը գերազանցի 1993 թվականի ցուցանիշը․ Լևոն Ազիզյան Ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը․ Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը․ Լևոն Ազիզյան Կանգ չենք առնելու․ Զելենսկու կոշտ ուղերձը՝ Ռուսաստանին Լայպցիգում անոմալ շոգի պատճառով տրամվայների երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 28-ինՌուսաստանը հայտարարել է առաջխաղացման մասին Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի ուղղությամբ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին Ուկրաինան Խերսոնում հարվածել է ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս Իսրայելի հիմնական ձեռքբերումներից է Լիբանանի հարավի մի մասի վերահսկողության պահպանումը․ Զաքարյան Մեդվեդև. Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում Ավտովթար Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթԴավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան Ավստրալիան կրկնապատկում է տուգանքները՝ երեխաների՝ սոցիալական ցանցերի արգելքը խախտելու համարՀայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կոնստանտինովկայում և Կրասնի Լիմանում ծանր մարտերի և ավիահարվածների մասին Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք Իսրայելն այլևս չի կարող համարվել ԱՄՆ-ի «առանձնահատուկ և պաշտպանված դաշնակից». Վենս Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահուն՝ Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծի մասին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները Անօդաչու թռչող սարքերը հարվածել են օկուպացված Ղրիմի Սաքսկայա ջերմաէլեկտրակայանինԱԱ-2026. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Գանային և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում հետկոնֆլիկտային գործընթացները Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ՌԴ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբՇաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գլոբան նշել է կենդանակերպի երկու նշանների, որոնք հուլիսի առաջին կեսին կբռնեն բախտի «պոչից» Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու
Ամենադիտված