Վերջինս փորձել է մեկնաբանություն ստանալ Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանից, ով հայտնել է, որ ցերեկը իրավապահները գործողություններ են իրականացրել Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում:
Իսկ միջադեպը կապված է հայտնի դեպքի հետ:
Հիշեցնենք, որ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ ահա այդ հայտարարության հետքերով էլ այժմ խուզարկություն է իրականացվում գրասենյակներից մեկում: