ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 

Անթույլատրելի է հայ զինվորի արժանապատվությունը նսեմացնելով՝ բարձրացնել սեփական վարկանիշը

Հասարակություն

ԱԺ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին, ինչը մեծ քննադատության ու քննարկումների հանգեցրեց։ Վարազդատ Կարապետյանը հրապարակել էր իր բժիշկ ընկերոջ հետևյալ նամակը․ «Բարի լույս, Վարազդատ ջան։ Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր էին բերել ազդրի հրազենային կոտրվածքով։ Ասի հերոս ջան, ասում ա հերոսը Փաշինյանի տղեն ա, մի դասակում էինք։ Գրադը խփեց, սաղ փախան մի քանի հոգի մնացին ու Աշոտը։ Դե արի ես ազգին բացատրի, որ սա իրականություն ա»։  

Վարչապետի որդուն գովերգող այս հրապարակումը մեկը մյուսի հետևից սկսեցին տարածել իշխանական թևի ներկայացուցիչները, մասնավորապես, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և այլք։ Ավելի ուշ, Վարազդատ Կարապետյանը մի քանի անգամ խմբագրեց գրառումը՝ հանելով բժշկի կողմից իրեն գրված հաղորդագրությունը։ Որոշակի խմբագրումներ արեց նաև Հակոբ Արշակյանը։

Այս գրառումը, որը մի քանի առանցքային տեղեկություն է հաղորդում թշնամուն, արվեց այն պայմաններում, երբ լրագրողներին ոստիկանությունը մի բառի կամ մի հոդվածի համար ենթարկում է վարչական տույժի, այցելում է լրագրողների տներն ու զգուշացումներ տալիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ-ն անընդհատ հայտարարում են արգելքների մասին, թե ինչ կարելի է գրել և ինչ՝ ոչ, սակայն իրենց թիմակիցներն անում են ճիշտ հակառակը: 

Ստացվում է՝  սահմանափակումներն իշխանության ներկայացուցիչներին չեն վերաբերում և իրենց ամեն ինչ թույլատրելի է, եթե խոսքը գնում է իշխանական ընտանիքի PR-ին: 

Անթույլատրելի է հայ զինվորի արժանապատվությունը նսեմացնելով՝ բարձրացնել սեփական վարկանիշը, ինչն այս գրառումներով փորձեցին անել իմքայլականները: Հետաքրքրական է՝ ինչու է իշխանական ողջ վերնախավը լծված սահմանին կանգնած զինվորների մեջ դավաճաններ փնտրելուն՝ սկսած վարչապետի հայտնի գրառումից, մինչև իմքայլականների ձախողված PR արշավը: Ինչու են փորձում ամեն կերպ ցույց տալ, որ մեր հրամանատարները կարող են փախչել գրադից:

Իհարկե, չի բացառվում նաև Աշոտ Փաշինյանի կողմից սահմանին կանգնելն ու թշնամու հետ կռիվ տալը, սակայն պետք է ընդգծել, որ անթույլատրելի է ընդգծված տարանջատումը, Աշոտի արարքի գերագնահատումն ու զինվորի փախուստն ընդգծելը:

Համացանցում Աշոտի պատմությունը միանշանակ չընդունվեց, քննադատությունների տեղատարափից հետո գրառումներում փոփոխություններ մտցվեցին: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր հերթին ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա․

Հարգելի ԱԱԾ, խնդրում եմ զբաղվեք այն պաշտոնյաներով, ովքեր վարչապետի, վարչապետի որդու դերն ու նշանակությունը բարձրացնելու...

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Վարազդատ Կարապետյանին խնդրեց պարզապես հեռացնել «փախչող» զինվորի մասին գրառումը․

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանին ուղղակի խնդրում եմ հեռացնել մեր իբր "փախչող" զինվորների մասին գրառումը։ Մյուսներին էլ խնդրում եմ այն չտարածել։ Շատ եմ խնդրում, մի արեք սենց բաներ։

Posted by Anzhela Elibegova on 2020 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ խորհուրդ տվեց դադարեցնել անլուրջ խրախճանքը, հարգել լուսահոգի տղաներին և չխանգարել բանակին․

Դադարեցրե´ք այս անլուրջ խրախճանքը, Հարգե´ք լուսահոգի տղերքի հիշատակը, Մի խանգարեք բանակին: Այսքանը որ անեք, շնորհակալ կլինենք:

Posted by Ani Samsonyan Անի Սամսոնյան on 2020 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի

Թեմայի առնչությամբ գրառում է կատարել նաև կամավորականի մայրը․

Գիտեք, որ տղաս պատերազմի առաջին օրից կամավոր մեկնել է առաջնագիծ, 15 օր է Ջաբրաիլում է... Ես այս օրերի ընթացքում ոչ մի...

Posted by Lusine Lambaryan on 2020 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են
Ամենադիտված