Արթուր Արամայիսի Առաքելյանը ողջ է. հայրը հիվանդանոցում գտել է որդուն
Հասարակություն
Հոկտեմբերի 12-ին Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ, որոնց թվում էր նաև Արթուր Արամայիսի Առաքելյանը` ծնված 2000 թվականին:
Լրագրող Նանե Արզումանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Արթուրը ողջ է:
«Այսօր հայրը հիվանդանոցում գտել է որդուն, վիրավոր է»,- նշել է Արզումանյանը:
Նշենք, որ ՊԲ-ի տվյալներով` հայկական կողմն ունի 525 զոհ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն