ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 

Ռուսաստանն Ադրբեջանին արդեն տանուլ է տվել Թուրքիային, այժմ կորցնում է Հայաստանին. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքական
Արցախի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների, հատկապես Ադրբեջանի ագրեսիվ հարձակողական գործողությունների, Լավրով-Փաշինյան հայտարարությունների մասին  ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ.

Սերգեյ Լավրովը խոսեց առաջին փուլում Ղարաբաղի 5 շրջանների, ապա 2 շրջանների տարածքների փուլային ազատման մասին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի և Փաշինյանի հայտարարությունները։ Արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը նշանակում է մերժել Լավրովին։
 
- Չգիտեմ ինչ է նշանակում: Կգտնվեն ոմանք, որ կասեն՝ այո: Կգտնվեն ոմանք, որ կասեն դեռևս շուտ է այդպես ենթադրել: Երբ ժողովուրդն այլևս հարցեր չի տալիս, հետևաբար և պատասխաններ չի ստանում, երբ ժողովուրդը գտնվում է խոսքային ու մտային վակուումում և չի քննարկում որևէ հստակ ճանապարհային քաղաքական քարտեզ, բացի «հաղթելու՛ ենք» հրաշալի կարգախոսից, հնարավոր չէ այլևս լայն հետևություններ անել: Երբ քաղաքական ծավալային, ճակատագրական որոշումներն ընդունվում են առանց ժողովրդի մտավոր վերնախավի ուղղակի մասնակցության՝ միայն ռազմական և քաղաքական վերնախավի մակարդակում, իսկ դա փաստ է, ենթադրություններ անել թե երկիրը քաղաքական կոնկրետ ինչ կուրսի մեջ է՝ շատ դժվար է, որովհետև տեղեկություններ չկան: Ու թեև կռահելն անչափ դժվար է, բայց անհնար էլ չէ: Միաժամանակ Հայաստանում գտնվողների համար պրակտիկորեն անհնար է այդ մասին խոսելը, որովհետև երկրի ներսում գործում են սահմանափակումներ: Ես կարծում եմ, որ ինչպիսի համատեքստում էլ որ ավարտվի այս պատերազմը՝ ահռելի հարցեր են առաջ գալու, ահռելի հարցեր են տրվելու: Ես շատ կուզենայի, որ այդ հարցերի գոնե մի մասը տրվեին այսօր՝ հենց պատերազմի պահին: Կուզենայի ժողովրդի մտածող հատվածն ու մտավոր վերնախավը, բացի ստանդարտ լոզունգներ արտաբերելուց, մտքերի, առաջարկների և պահանջների փաթեթ ներկայացներ: Լիներ քննարկում, որովհետև սա բոլորիս կյանքի հարցն է, բոլորիս հայրենիքի հարցն է, բոլորիս նախնիների ժառանգության, բոլորիս հարազատների թափած արյան և բոլորիս հետագա ծնվելիք ու այլևս երբեք չծնվելիք սերունդների առջև պատասխանատվության հարց է: Սա գոյություն ունենալու և չունենալու հարց է: Բայց կա այն ինչ կա, ու մենք, որպես ժողովուրդ, սրան անդրադառնալուն այլընտրանք չենք ունենալու:
 
Կարծիքներ են հնչում, որ հնարավոր է` այսքանից հետո կորցնենք մեր ռազմական դաշնակցին՝ ի դեմս Ռուսաստանի։  Դուք ի՞նչ եք կարծում
 
- Նախ՝ այդ հարցը պետք է տալ Ռուսաստանին: Ապշել կարելի է, թե ինչպես հզորագույն տերությունում շատերը չեն հասկանում մի պարզ իրողություն. Ադրբեջանին՝ որպես հնարավոր ազդեցության գոտի, Ռուսաստանն այլևս կորցրել է: Տանուլ է տվել նրան Թուրքիային: Ադրբեջանից տասնյակ անգամներ փոքր, բայց իրենց համար տասնյակ անգամներ առավել կարևոր Հայաստանին Ռուսաստանը կորցնում է հենց այս օրերին: Հայ ժողովուրդն այս դժվարին պահին՝ կենաց ու մահու այս կռվում, անվերապահ դաշնակցի կարիք ունի և այդ դաշնակցին նա փնտրեց, բայց, կարծես թե, չգտավ: Հասարակությունը կարող է մոռանալ, բայց ժողովուրդը հիշողություն ունի եւ հետևություններ անելու կարողություն: Եվ այստեղ հարց է ծագում, իսկ Հայաստանն ունի՞ այսօր ռազմական դաշնակից: Ես` որպես քաղաքագետ, «ռազմական դաշնակիցների» միայն մի ձևաչափ գիտեմ: Դա պատերազմի դժվար պահին՝ միայնակ երկու ռազմա-տնտեսական դաշնակից հսկաների դեմ կռվող հերոսական փոքրիկ դաշնակցին ուղղակի ռազմական օգնությամբ ձեռք մեկնող, նրան անսահմանափակ ռազմամթերք և զենք տրամադրող, նրա թշնամուն զենք չվաճառած, նրա կողքին և նրա համար ծանր պահին ուղղակի կռվող դաշնակցի օրինակն է: Այլ ձևաչափ՝ հատկապես միայնակ պատերազմող դաշնակցին ոչ թե ուղղակիորեն օգնող, այլ՝ նրա տարածք սեփական «դիտորդներ» և ապա «խաղաղապահներ» մտցնել ցանկացող «դաշնակիցների» մասին համաշխարհային փորձում ինձ ոչինչ հայտնի չէ: Առավել ևս, երբ դաշնակիցները միայնակ կռվող դաշնակցի քաղաքական-տարածքային շահերին ամբողջությամբ հակառակ դիվանագիտական առաջարկներ են անում: Ես չգիտեմ դաշնակիցների մասին, որ իրենց կրտսեր դաշնակցի ողջ աշխարհագրական անվտանգությունը հարցականի տակ դնող տարածքային զիջումների երկար տարիներ եղած պլանից են խոսում և դա հատկապես այս պատերազմից հետո: Ես չգիտեմ դաշնակիցներ, որ իրենց «ռազմավարական դաշնակցի» թշնամուն կոչում են «ռազմավարական գործընկեր» և միաժամանակ ամենակտրուկ ձևով գոնե միանգամից չեն զսպում նրա հարձակումը սեփական դաշնակցի դեմ, մանավանդ երբ այդ մյուս «ռազմավարական գործընկերը» մարտադաշտ է բերել քո սեփական դարավոր թշնամուն, որի հետ դու մերձեցել ես, որպեսզի այսօրէական կարճատես խնդիրներ լուծես:
Ռուսաստանը, թերևս, բարեկամ է, թերևս լավ օրերի ընկեր, թերևս կարող էր լավ և իսկական ռազմական դաշնակից լինել, եթե Հայաստանում նախկինում ամեն բան ճիշտ արած լինեին հայաստանցիները, եթե առաջին երեք նախագահներին ժողովրդի առնվազն մի հատված չմեղադրեր դավաճանության մեջ, բայց հիմա կա այն ինչ կա:
 
Հիմա անհրաժեշտ է Ռուսաստանի հետ շատ ջերմ, լավ, բարեկամական և սիրով հարաբերություններ պահպանել , բայց և կայծակնային արագությամբ նոր դաշնակիցներ փնտրել, կատարել դրականորեն «հուսահատ» քայլեր, դիմել դիվանագիտական ծայրահեղ միջոցների, անել նախկինում անպատկերացնելի թվացած քայլեր, ներգրավել նոր խաղացողների, կատարել տիտանական աշխատանք: Եվ անել այդ ամենը շատ արագ, անել հիմա, ուղղակի անել:
 
Դաշնակիցներ Հայաստանն ունի, պարզապես նրանց դեռ չի գտել: Կամ դեռ չի մոտեցել: Այսպիսի իրավիճակում դա անհրաժեշտ է անել օրերի ընթացքում և դա հնարավոր է անել օրերի ընթացքում: Լիովին հնարավոր է:
 
Ի՞նչ էր ուզում ասել Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղերձում։ Ի՞նչ մեսիջ ուներ այն։ Արդյո՞ք հասկանալի էր, թե կոնկրետ ինչ քայլեր ու պլաններ են մշակում։
 
- Անձամբ ինձ համար՝ ոչ: Ես, անկեղծորեն, չհասկացա, թե բացի որոշ ոչ դրական տեղեկատվություն տալուց, որի մասին վարչապետը շատ բաց և շատ ազնվորեն հայտնեց, ինչպես նաև նախկինում եղած բանակցային կարևորագույն մանրամասներ բացահայտելուց՝ ուղերձի մեսիջն ու առջևում մեզ բոլորիս սպասվող ուղղությունը որոնք են: Գուցե այլք հասկացան: Ես, ցավոք, ոչ:
 
Եթե դիտարկենք Լավրովի առաջարկը, ապա ինչ անվտանգության երաշխիքներ այն կարող է ունենալ և արդյոք այն կբավարարի նաև Ադրբեջանին:
 
- Այդպես չպետք է ստացվի: Կրկնեմ. չպետք է ստացվի: Չ Պ Ե Տ Ք է: Ադրբեջանն այլևս առանձին կողմ չէ: Թուրք-ադրբեջանական երկյակը կարող է առանձին փուլերում ամենատարբեր բաների համաձայնվել կամ չհամաձայնվել: Բայց նրանք միշտ, անկասելիորեն և առանց որևէ այլևայլության ձգտելու են ու համաձայնվելու են միայն մի բանի՝ Հայաստանի լիակատար ոչնչացմանն ու իրենց կողմից կլանմանը: Դա չի կարող անգամ այլևս քննարկվել: Այդպիսի պայմաններում Հայաստանը չի կարող համաձայնվել ոչնչի՝ բացի հաղթանակից: Հաղթանակի հնարավոր է հասնել: Բարձր, անչափ բարձր գնով, անչափ մեծ և անդառնալի կորուստներով, բայց հաղթանակի մենք կարող ենք հասնել: Դրա համար անհրաժեշտ է նախ չհանձնվել քաղաքական-դիվանագիտական ասպարեզում, չգնալ որևէ բանակցության, չհուսահատվել վարչապետի հայտնած կորուստներից և ամեն ինչ, կրկնեմ և ընդգծեմ՝ բառացիորեն ամեն ինչ անել, ոչնչից չխորշել, ոչնչի առջև կանգ չառնել, ոչ մի միջազգային հանգամանքի մասին չմտածել և ամեն գնով ու ամեն ինչ կիրառել թշնամուն կործանիչ հարվածներ հասցնելու համար: Եվ, իհարկե, շատ շտապ դաշնակիցներ փնտրել...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են
Ամենադիտված