«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը 

«Տղե՛րք, չվախենաք, հեսա հերս գալու ա». զոհված Մխիթար Գալեյանի վերջին խոսքերը. ինչ է պատմում մայրը որդու մասին

Հասարակություն

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ցուցակում հայտնվեց նաև 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի անունը: Մխիթարը զորակոչվել էր բանակ 2019 թ հունվարի 17-ին: Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի  զորամասում: Այս օրերին ամեն հերոսացած զինվորի անվան հետ մեկտեղ հնչում են նաև իրենց հերոսությունների մասին պատմությունները: Մխիթարը և Հայկը ծանր մարտերի ժամանակ, երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և իրենց իսկ մարմնով, իրենց իսկ կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը:   ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Մխիթարի մայրիկի՝ Աստղ Գալեյանի հետ, որը հպարտությամբ պատմեց իր հերոս զավակի մասին. «Մխիթարս շատ աշխույժ երեխա էր, անդադար շարժվում էր։ Ծնվել և մեծացել էր Երևանում։ Մեկ տարեկանից արդեն զգացվում էր սերը դեպի սպորտը»,- ասաց Մխիթարի մայրը:

Նա մեզ հետ զրույցում կիսվեց մի պատմությամբ, թե ինչպես է Մխիթարը փոքր հասակում վախեցնում իրեն. «Մխիթարիս մահճակալը բավականին բարձր էր, մի օր խոհանոցում գործ էի անում ու զգացի, որ մի շողք անցավ, ճիշտն ասած շատ վախեցա. պարզվեց՝ Մխիթարս ինքնուրույն իջել է մահճակալից ու վազել հյուրասենյակ։ 3 տարեկանից հետո տանից փախնում էր բակ, միայն հասցնում էի լսել տան դռան չխկոցը և Մխիթարս արդեն խաղահրապարակում էր՝ պտտաձողերից  կախված»,- նշեց Աստղ Գալեյանը:

Վերջինս խոսքերով, Մխիթարի ներսում կուտակված էներգիան անգամ սպորտի հաճախելը չսպառեց. «5-6 տարեկանից Մխիթարիս տարա գիմնաստիկայի՝ մտածելով, որ էներգիան կծախսի ու տանը հանգիստ կմնա, բայց ստացվեց հակառակը, տուն էր գալիս՝ էներգիան կրկնապատկած։ Արդեն խոհանոցի կահույքին էր նստում ու ասում՝ ճաշը ես խառնեմ, հարիչը ես բռնեմ ու նմանատիպ բաներ»,-ասաց Մխիթարի մայրը։

 Ինչպես մեզ հայտնեց Մխիթարի մայրը, բարձր դասարանում նա ընդգրկել էր ԵԿՄ-ի շարքերը: Նա աչքի էր ընկնում իր լիդեռ բնավորությամբ: Մխիթարը ավագ դպրոցին զուգահեռ միաժամանակ սովորում էր նաև «Իրավատնտեսագիտական» քոլեջում: Մխիթարը միաժամանակ պարապում էր 3 առարկա՝ ռուսերեն, անգլերեն և հայոց  պատմություն, որի արդյունքում բարձր միավորներով անվճար ընդունվում է ռուս-հայկական սլավոնական համալսարան. «Նրա ամենասիրելի նախադասությունն էր՝ «Մերս տղեդ սիրո՞ւն ա չէ»: Միշտ ուրախ էր, կենսախինդ, ժպտերես, բայց և շատ թախծոտ աչքեր ուներ: Երբեք խռով չէր մնում: Նա իմ ամեն ինչն էր: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից: Միշտ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Լավ ծառայության համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կոչմանը: Սերժանտ էր, դիրքի ավագ: Միշտ հպարտանում էր իր դիրքով, դիրքի տղաներով մատուռն էին վերանորոգել,  խաղող ու կարտոֆիլ էին աճեցրել»,- նշեց նա: 

  Տիկին Աստղը սեպտեմբերի 26-ին տեսակապով խոսել էր Մխիթարի հետ և նկատել էր որդու թախծոտ աչքերը. «Սեպտեմբերի 26-ին աղջկաս ծննդյան օրն էր, տեսակապով մեզ միացավ նաև Մխիթարս: Մի տեսակ թախծոտ էին աչքերը: 27-ի առավոտյան արդեն ստացանք պատերազմի սկսվելու գույժը, բոլորը արդեն դիրքերում էին, բայց ինքը ինձ չէր ասում՝ արդեն դիրքերում է, երևի, խնայում էր ինձ»:

Պատերազմը սկվելու առաջին իսկ պահից հայրը միայնակ չի թողել որդուն, ինքնակամ մեկնել է դիրքեր. «Ամուսինս ինքնակամ գնաց Արցախ, որ որդու կողքին լինի ու իր մարմնով պաշտպանի նրան: Սակայն այդպես էլ իրար չհանդիպեցին:  Ամուսինս ծանր վիրավորումով տեղափոխվեց Երևան: Իսկ Մխիթարս այդ ժամանակ ծանր մարտեր էր վարում իր դասակի հրամանատարի հետ: Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, որդիս իր վրա է վերցնում մարտը ու մինչև վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, և Մխիթարս ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, և հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը»,-պատմում է Մխիթարի մայրը:

Իսկ վերջում տիկին Աստղը հավելեց. «Վերջին անգամ որդուս գրկել եմ հուլիսի 12-ին: Մխիթարիս վերադարձին մնացել էր ընդամենը 3.5 ամիս, հոկտեմբերի 9-ից պետք է հաշվեինք 100օրը, ավա՜ղ, չհասանք այդ օրվան: Նրանք պայքարեցին մինչև վերջ հանուն հայրենիքի, նրանք գնացին, որ մենք ապրենք»,- եզրափակեց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար
Ամենադիտված