Լեհ հայտնիներն առանց հերթի ապօրինի պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
ԱշխարհԼեհ հայտնիներն ապօրինի պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին հայտնել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը:
Լեհաստանում նախ և առաջ պատվաստում են բժիշկներին: Մյուս խմբերի հերթն ավելի ուշ կհասնի:
Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ արդեն իսկ պատվաստվել են մի քանի լեհ հայտնիներ՝ մասնավորապես արվեստի գործիչներ:
«Խոսքը պատվաստման ազգային սկզբունքների միտումնավոր խախտման մասին է: Մարդիկ, որոնց մասին խոսվում է, գրանցվել են որպես «ոչ բժշկական անձնակազմ, որն աշխատում է հիվանդանոցում»: Նրանք ապօրինի են պատվաստվել»,-ևս մեկ անգամ շեշտել է մամուլի քարտուղարը:
Մյուլլերը տեղեկացրել է, որ հայտնիները պատվաստվել են Վարշավայի համալսարանի բժշկական կենտրոնում: Հաստատությունում ստուգումները շարունակվում են, սակայն արդեն իսկ ակնհայտ են ապօրինի պատվաստումների մասին փաստերը:
Մյուլլերը հայտնել է, որ բժշկական կենտրոնին գրեթե 67 հազար դոլար տուգանք է սպառնում: