Թրամփի մեքենան հանել են աճուրդի
Համաշխարհային ՄամուլԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին պատկանած Ferrari F430 մեքենան հանվել է աճուրդի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Mecum Auctions կազմակերպության աճուրդում գնված մեքենան գնորդին կտրվի բոլոր փաստաթղթերով, որոնց մեջ կլինի նաև Թրամփի անձնական ստորագրությունը:
Մեքենայի վազքը 11 հազար կմ է: Ferrari-ի գինը գնահատվում է 400-500 հազար դոլար: