Ցավալի է, որ Թրամփը հրաժարվում է ընդունել պարտությունը․ Մերկել
Համաշխարհային ՄամուլՎաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հրաժարումը ԱՄՆ ընտրություններում իր պարտությունը ընդունելը առաջացնում են «զայրույթ և տխրություն», ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Անցած գիշեր մենք բոլորս տեսանք Կոնգրեսում անհանգստացնող տեսարաններ։ Դրանք ինձ զայրացրին և տխրեցին: Եվ ես համոզված եմ, որ ես ինձ Միացյալ Նահանգներում ապրող իմ շատ ընկերների նման վատ եմ զգում։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր հիանում են ամերիկյան ժողովրդավարական ավանդույթով, այժմ հիասթափված են», - ասել է Մերկելը: Նա ավելացրել է, որ ինքը «շատ ցավում է, որ նախագահ Թրամփը նոյեմբերից ի վեր չի ընդունել պարտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում, և երեկ նույնպես նա չընդունեց այն»: