Էրդողանը հայտարարություն է արել. Քոչարյանի նկատմամբ քրգործ կհարուցվի՞ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիք են գնացել (տեսանյութ) ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համար Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Անօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ Ստեփանյան Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման Պողոսյան Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից 

Ադրբեջանն ու Թուրքիան գործածության մեջ են դրել երկու հիմնական եզր՝ «Նախիջևանի միջանցք» և «Զանգեզուրի միջանցք». թուրքագետ

Բլոգոսֆերա

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«ՆՈՐ» ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ

կամ մի մանիպուլյացիայի պատմություն

Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ պատճառով այն անպայման բացվելու է և այդ ճանապարհից օգտվել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը»։

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 5-ին հայտարարել էր. «Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա»։

Չնայած Հայաստանի ղեկավարի այս մանիպուլյատիվ հայտարարությանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնք միջանցքի գլխավոր շահառուներն են, փաստացի արդեն նոյեմբերից սկսել են Սյունիքի տարածքով՝ Մեղրիի շրջանով անցնելիք մուլտիմոդալ ճանապարհի՝ այսինքն միջանցքի կառուցման աշխատանքները։ Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ոչ միայն ավտոճանապարհ, այլև երկաթուղային գիծ և գազատար։ Արդեն իսկ սկսվել են նախագծման և որոշ շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են Սյունիքից արևելք և արևմուտք։

Իմիջիայլոց, մեր թշնամիները ևս խուսափում են «Մեղրիի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ադրբեջանն ու Թուրքիան գործածության մեջ են դրել երկու հիմնական եզր՝ «Նախիջևանի միջանցք» և «Զանգեզուրի միջանցք»։ Վերջինս ակտիվորեն օգտագործում են նաև Արևմուտքում (տե՛ս օրինակ Atlantic Council կամ Stratfor ամերիկյան հետազոտական կառույցների հոդվածները այս թեմայով)։

Ստացվում է, սիրելի՛ հայրենակիցներ, որ Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ (սա շատ նման է պատերազմի ընթացքում իշխանությունների կիրառած «տակտիկական նահանջ է, ոչ թե ջախջախում» հայտնի թեզին)։

Ինձ մնում է միայն հիշեցնել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածը Մեղրիի միջանցքի մասին և հատկապես այս տողերը. «Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը... Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: ...Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

ԹԱՐՄԱՑՈՒՄ | ՀՀ վարչապետի խոսնակը քիչ առաջ արձագանքել է «Նախիջևանի միջանցքի» հարցին.

«Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:»

Նայում ենք նոյեմբերի 9-ի խայատառակ հայտարարության համապատասխան կետը. « ՀՀ֊ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Եթե Հայաստանի տարածքում հաղորդակցության հսկողությունը իրականացնում է ոչ թե ՀՀ-ն, այլ Ռուսաստանը, ապա սա միջանցք է։ Միջանցքը, ինչպես ասում են, «պոզով պոչով» չի լինում։

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթումՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները կարող են Ուկրաինայում հակամարտությունը վերածել Եվրոպայում պատերազմի․ JWՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել էԷրդողանը հայտարարություն է արել. Քոչարյանի նկատմամբ քրգործ կհարուցվի՞ (տեսանյութ)Թրամփը կիսում է Եվրոպայի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ․ ՄերցՊուտինը Կազանում հանդիպել է Ֆիլիպինների նախագահի հետՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիք են գնացել (տեսանյութ)ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ պատերազմի համար վատ դրության մեջ են դրելԱՄՆ-ի դաշնակից երկրի ղեկավարը Պուտինին հրավիրել է միջազգային գագաթնաժողովիՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվելՏեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը Ռուսաստանը Իրանին կմատակարարի 21 քաղաքացիական ուղղաթիռԵՄ-ում արգելել են Ռուսաստանից խողովակաշարային գազի ներմուծումը կարճաժամկետ պայմանագրերովՊաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ Կանիբալիզմի մեղադրանքների կենտրոնում հայտնված դերասանը նկարահանվել է հայտնի ամսագրի համարԱՄՆ-ում չեն բացառել, որ Ուկրաինան կարող է մոտ ապագայում հանդես գալ հրադադարի խնդրանքովՊրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ)SpaceX-ի բաժնետոմսերը սկսել են էժանանալ ռեկորդային աճից հետոՖինլանդիայի խորհրդարանը չեղարկել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման սահմանափակումներըՕրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանըԵս էս գլխից ասում եմ` Բաքու կգնամ. Փաշինյան (տեսանյութ)Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էՔրեաօլիգարխիան ոտքի տակ եմ տալու. Փաշինյանը սպառնալիքի տարափ է տեղում ԱԺ-ում (տեսանյութ)Որոնք են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները․ ԶԼՄՋախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Գյումրեցիների առաջ ստանձնում եմ անձնական պատասխանատվություն. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը Շփումները շատ կարևոր են․ Փաշինյանը՝ Հաջիևի-Գրիգորյան հանդիպման մասին Արդյոք ֆոն դեր Լեյենը կդնի իր թեկնածությունը երրորդ ժամկետի համար․ ԶԼՄՀարց չունեմ, պարոն վարչապետ, ուզում եմ ասել շնորհակալություն․ Պողոսյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու. Սրբազան Գերմանիայի դեսպանը ՀՀ ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՄ-ում կորոշեն Ուկրաինայից փախստականների ճակատագիրըԻրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգ կներդրվի. նախագիծ Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 Իրանի հետ գործարքը «շատ հզոր» կլինի․ ԹրամփՀորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալՍտոկհոլմի տրիբունալը որոշել է առանձին քննել ՀՀ կառավարության առարկությունները Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ)Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչումԱՄՆ-ում Ուկրաինայում պատերազմի երկու հնարավոր ելք են մատնանշելՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացը Թրամփը գոհ է Վերսալում ընթրիքի հրավերիցՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերինՌուսական նավթի խոշոր գնորդներից մեկը կրճատել է ներմուծման ծավալները
Ամենադիտված