Էրդողանը Կապիտոլիումի գրավումը ցնցող է անվանել
Համաշխարհային ՄամուլԱյս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգությունները ցնցել են համաշխարհային հանրությունը, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Այս գործընթացը, որը տեղի ունեցավ Ամերիկայում՝ այնտեղ, որը կոչվում է «ժողովրդավարության բնօրրան», իսկապես ցնցեց համաշխարհային հանրությանը: Ես զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - ասել է Էրդողանը: Նա նաև ցանկություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփից ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին լիազորությունների փոխանցման գործընթացը սահուն ընթանա:
Ինչպես հայտնի է, չորեքշաբթի օրը Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլիում հանրահավաքից անմիջապես հետո, որտեղ ելույթ էր ունենում նախագահը: Կապիտոլիումին նյութական վնաս հասցվեց: Անկարգությունների պատճառով հետաձգվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին Կոնգրեսի հաստատումը: Այս ֆոնին Սենատում դեմոկրատական առաջնորդները կոչ են արել Թրամփին իմպիչմենթի ենթարկել կամ վերացնել նախագահի անգործունակության մասին Սահմանադրության փոփոխությունը:
Բողոքի ցույցերի արդյունքում երկու մարդ զոհվեց, նրանցից մեկը Կապիտոլիումի ոստիկանության սպա էր: