Պրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ) Էրդողանը հայտարարություն է արել. Քոչարյանի նկատմամբ քրգործ կհարուցվի՞ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիք են գնացել (տեսանյութ) ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Հարցում` հետընտրական Հայաստանում. գո՞հ է ՀՀ քաղաքացին ընդդիմությունից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցում 22 տարվա վաղեմության գործարքի համար Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Անօթևան կամ վարձով բնակվող անձինք այս ծրագրի շահառուներ չեն․ Ստեփանյան Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Առաջարկվում է հունվարի 1-ից բարձրացնել վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափեր․ Արման Պողոսյան Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը 

Խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն լինել/չլինելը չէ, խնդիրը կիսատության մեջ է. «Իմ քայլի» պատգամավոր

Բլոգոսֆերա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Վստահ չեմ, որ շատերը հիմա այս հարցի քննարկման սիրտն առհասարակ ունեն, բայց ուշ թե շուտ պետք էր սրա մասին խոսել։ Երեկ գործընկերս՝ Ռուբեն Ռուբինյանը, անդրադարձ է կատարել պատգամավորի կողմից «Իմ քայլը» խմբակցությունը լքելու երևույթին։ Ոչ մեկին չի վիրավորել, ընդամենը արձանագրել է, որ պատգամավորական մանդատ են ստացել «Իմ քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով։

Սխա՞լ է ասել։ Թերևս այո, մի փոքր փորձել է մեղմել, չի ուզել ավելի ուղիղ, կոշտ և, միևնույն ժամանակ, ճիշտ արտահայտվել։ Իսկ ավելի ուղիղ, կոշտ ու ճիշտն այն է, որ մանդատ են ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն, ազգանունը Նիկոլ Փաշինյան էր։ Եթե այս ելակետում համաձայն չեք, ուրեմն վստահաբար մենք խմբակցությունից դուրս գալ/չգալու հետ կապված հարցում համակարծիք չենք լինելու, կարող եք խնայել ձեր ժամանակը և գրառմանս շարունակությունը չկարդալ։

Եթե համաձայն եք, գուցե առաջ եք քաշում հաջորդ հարցը, որը մոտավորապես այսպես է հնչում․ «Է հա, հասկացանք, հիմա որ այդպես է մարդը մանդատ ստացել, ուրեմն պետք է ամեն ինչում Նիկոլ Փաշինյանի հետ համաձա՞յն լինի»։ Այդ հարցի պատասխանը բացասական է, իհարկե ոչ, չի նշանակում, բայց գիտե՞ք ինչն է ավելի կարևոր։ Կարևոր է, որ հասկանանք, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն լինել/չլինելը չէ, խնդիրը կիսատության և երկակի ստանդարտների մեջ է։

Համաձայն չլինելը և խմբակցությունից դուրս գալը, այն պարագայում, որ մանդատի ստացման գործընթացում որոշիչ նշանակություն է ունեցել հենց այն անձը, ում հետ դու համաձայն չես, այդ կիսատության և երկակի ստանդարտների արտացոլանքն է՝ «համաձայն չեմ, բայց գլխավորապես իր ջանքերով ստացված մանդատը կպահեմ, որպեսզի շարունակեմ «հերոսաբար» իր հետ չհամաձայնվել»։

Ի դեպ, ավելորդ չի նշել, որ այս համատեքստում խոսքը սկզբունքային, որոշ դեպքերում՝ արժեքային անհամաձայնությունների մասին է․ այնպես չէ, որ ով խմբակցության կազմում է, միշտ և ամեն ինչում համաձայն է, մեղմ ասած՝ ոչ։

Ով կույր չի՝ կտեսնի, որ վերջին նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից այս կողմ և նույնիսկ դրանից առաջ միայն խմբակցությունը լքած պատգամավորները չեն, որ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ պատգամավորների անհամաձայնություն հայտնելու ձևն է ուրիշ եղել, և հենց սա է որոշիչ տարբերությունը և այն առանցքը, որի շուրջ իրականում պետք է ծավալվի ողջ բանավեճը, չնայած, իմ կարծիքով՝ առանձնապես բանավիճելու բան չկա։

Այնպես որ, թացը չորի հետ պետք չէ խառնել։ Ոչ ոք չի ասում՝ ամեն ինչում համաձայն եղեք, ասում են՝ մի եղեք կիսատ և երկակի ստանդարտներով ղեկավարվող, ազնիվ չի։

Հ․Գ․ Բացառության կարգով թույլ տվեք այս մի գրառմանս մեկնաբանություններին, եթե այդպիսիք կլինեն, չանդրադառնալ, կարծում եմ՝ սպառիչ է։ Եթե համաձայն չեք, խնդիր չէ՝ Ձեր իրավունքն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպական երկրները քննարկում են պաշտպանական ծախսերի ավելացումըԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալՊրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ)ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսելՖինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքըՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ ՇոյգուՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթումՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները կարող են Ուկրաինայում հակամարտությունը վերածել Եվրոպայում պատերազմի․ JWՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել էԷրդողանը հայտարարություն է արել. Քոչարյանի նկատմամբ քրգործ կհարուցվի՞ (տեսանյութ)Թրամփը կիսում է Եվրոպայի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ․ ՄերցՊուտինը Կազանում հանդիպել է Ֆիլիպինների նախագահի հետՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիք են գնացել (տեսանյութ)ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ պատերազմի համար վատ դրության մեջ են դրելԱՄՆ-ի դաշնակից երկրի ղեկավարը Պուտինին հրավիրել է միջազգային գագաթնաժողովիՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվելՏեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը Ռուսաստանը Իրանին կմատակարարի 21 քաղաքացիական ուղղաթիռԵՄ-ում արգելել են Ռուսաստանից խողովակաշարային գազի ներմուծումը կարճաժամկետ պայմանագրերովՊաշտպանական տեխնոլոգիաներից մինչև տիեզերական անվտանգություն․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Անդրիուս Կուբիլյուսի հետ Կանիբալիզմի մեղադրանքների կենտրոնում հայտնված դերասանը նկարահանվել է հայտնի ամսագրի համարԱՄՆ-ում չեն բացառել, որ Ուկրաինան կարող է մոտ ապագայում հանդես գալ հրադադարի խնդրանքովՊրոռուսական ուժերի դեմ պայքա՞ր,թե՞ քաղաքական խաղ՝ արևմտյան ուժերին հաճոյանալու համար․ մեկնաբանություն (տեսանյութ)SpaceX-ի բաժնետոմսերը սկսել են էժանանալ ռեկորդային աճից հետոՖինլանդիայի խորհրդարանը չեղարկել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման սահմանափակումներըՕրենսդրական նախաձեռնություն՝ միտված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանըԵս էս գլխից ասում եմ` Բաքու կգնամ. Փաշինյան (տեսանյութ)Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էՔրեաօլիգարխիան ոտքի տակ եմ տալու. Փաշինյանը սպառնալիքի տարափ է տեղում ԱԺ-ում (տեսանյութ)Որոնք են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները․ ԶԼՄՋախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Գյումրեցիների առաջ ստանձնում եմ անձնական պատասխանատվություն. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին (տեսանյութ)Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը Շփումները շատ կարևոր են․ Փաշինյանը՝ Հաջիևի-Գրիգորյան հանդիպման մասին Արդյոք ֆոն դեր Լեյենը կդնի իր թեկնածությունը երրորդ ժամկետի համար․ ԶԼՄՀարց չունեմ, պարոն վարչապետ, ուզում եմ ասել շնորհակալություն․ Պողոսյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)ՌԴ-ն ուկրաինական դեսանտային նավ է ոչնչացրել․ Մեկնարկեց «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը (տեսանյութ) Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու. Սրբազան Գերմանիայի դեսպանը ՀՀ ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՄ-ում կորոշեն Ուկրաինայից փախստականների ճակատագիրըԻրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգ կներդրվի. նախագիծ Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 Իրանի հետ գործարքը «շատ հզոր» կլինի․ ԹրամփՀորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալՍտոկհոլմի տրիբունալը որոշել է առանձին քննել ՀՀ կառավարության առարկությունները
Ամենադիտված