«Ֆեյքերի քֆուրների համար պատասխան ես տալու». Մհեր Մկրտչյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
ԲլոգոսֆերաՌեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել, որով դիմել է Սիսակ Գաբրիելյանին։
«Սիսակ Գաբրիելյան, նախկին ընկեր...
Գիտեմ, դու շարունակում ես հավատալ, որ մոտակա 20 տարին իշխանություն եք ունենալու: Չեմ փորձի նույնիսկ համոզել քեզ այլ բանում` շարունակի հավատալ:
Բայց գիտես... Էս ֆեյքերի քֆուրների համար պատասխան ես տալու: Կարծում ես` կապ չունե՞ս դրանց հետ: Ունես: Դու այդ ամենի մի մասնիկն ես»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը: