Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները 

Մայր Աթոռը ողջունել է Փաշինյանի առաջարկը հոգևոր առաջնորդների հետ երկխոսության վերաբերյալ

Հասարակություն

Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։

«Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։

Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու և երաշխավորելու ազգանպաստ լուծումները կենսական այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի, Արցախի և հավատավոր մեր ժողովրդի անվտանգությանը, ազգային ինքնության և արժեհամակարգի պաշտպանությանը, կրթությանը, մշակույթին, հանրային համերաշխությանը և համազգային ընդգրկում ունեցող այլ խնդիրների։ Մայր Աթոռը և մեր Եկեղեցու հոգևոր ողջ դասը իր դիրքորոշումներն ու մտահոգությունները պարբերաբար արտահայտել է նման կարևորագույն հարցերի վերաբերյալ և այսուհետ ևս հետևողական է լինելու հիշյալ ոլորտներում պետական, ազգային և հոգևոր առաջնային շահերի պաշտպանությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դրական է գնահատում հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկ կատարած անդրադարձը համերաշխության, միաբանության, համազգային ողջ ներուժի համախմբման կարևորությանը հայրենիքի անվտանգ, բարօր ու առաջընթաց կյանքի հաստատման գործում, ինչպես նաև՝ քաղաքական դաշտում հայհոյախոսությանը և ատելության խոսքին վերջ տալու անհրաժեշտությանը։ Ողջունելի է նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես հանդես է եկել այս դիրքերից և ակնկալում է, որ նոր ձևավորվող իշխանությունը գործնական և հետևողական քայլեր կձեռնարկի Եկեղեցու հետ գործակցության իրենց իսկ առաջարկն իրականացնելու, ինչպես և հանրային համերաշխություն ձևավորելու ուղղությամբ։

Հոգևոր դասը՝ գիտակից իր հոգևոր առաքելությանը և դրա կարևորությանը հատկապես նման ճգնաժամային իրավիճակներում, պիտի շարունակի անել ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր ժողովուրդը կարող լինի հաղթահարելու իր կյանքի դժվարություններն ու մարտահրավերները, որպեսզի հայրենիքի անկախացյալ այս փոքրիկ նշխարն ուժ գտնի իր մեջ վերականգնելու իր անվտանգությունն ու ամրությունը՝ շարունակելու ուղին դեպի նոր հարյուրամյակներ։

Հայցում ենք Ամենակալ Աստծո օրհնությունն ու զորակցությունը մեր երկրին և մեր հավատավոր ժողովրդին։ Աստված թող պահի ու պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը խաղաղության և բարօրության մեջ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Ամենադիտված