Գիտնականները 21-րդ դարում նոր վտանգավոր համաճարակ են կանխատեսել
Ժամանց
Առաջիկա 60 տարում մարդկությանը սպառնում է նոր համաճարակ, որը նման է COVID-19-ին, ասել են Իտալիայի Պադովայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Օգտագործելով վիճակագրական վերլուծության մեթոդը՝ փորձագետները վերլուծել են վերջին չորս դարերի ընթացքում աշխարհում տարածված հիվանդությունները, ինչպիսիք են ժանտախտը, ջրծաղիկը, խոլերան, որովայնային տիֆը և գրիպի տարբեր տեսակները: Պարզվել է, որ ծայրահեղ համաճարակներն այնքան էլ հազվադեպ չեն, և հաջորդ գլոբալ բռնկումը տեղի կունենա մինչև 2080 թվականը:
Այսպիսով՝ հավանականությունը, որ 2000 թվականին ծնված անձը ականատես կլինի նոր համաճարակի, կազմում է 38 տոկոս: Պատճառների թվում, ըստ աշխատանքի հեղինակների, կարելի է համարել բնակչության աճը, շրջակա միջավայրի աղտոտումը և սննդի համակարգի փոփոխությունները:
Պատմության մեջ ամենամահացու գրիպի համաճարակի՝ իսպանական գրիպի կրկնության վտանգը տարեկան աճում է 0,3-1,9 տոկոսով: Փորձագետները կանխատեսում են, որ նման մասշտաբի համաճարակ կարող է առաջանալ առաջիկա 400 տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, առաջիկա տասնամյակների ընթացքում COVID-19-ի նման նոր հիվանդությունների հավանականությունը կարող է եռապատկվել, և 12 հազար տարի անց աշխարհը կկանգնի համաճարակի առջև, որը կարող է ամբողջությամբ ջնջել երկրի բնակչությանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը