ԱՄՆ֊ում առաջին անգամ եղջերուների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ժամանց
ԱՄՆ֊ում առաջին անգամ SARS-CoV-2 է հայտնաբերվել եղջերուների մոտ, հայտնում է USDA-ն:
«USDA Ազգային անասնաբուժական ծառայության լաբորատորիաներն այսօր հայտարարեցին Օհայոյում վայրի եղջերուների մոտ SARS-CoV-2֊ի (վիրուս, որն առաջացնում է COVID-19) հաստատումը»,-ասվում է Գյուղատնտեսության դեպարտամենտի Կենդանիների և բույսերի առողջության ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ խոսքը աշխարհում առաջին եղջերուների մասին է, որոնցում հաստատվել է վիրուսը:
Ինչպես ավելացվել է բաժնում, աշխարհում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել «փոքր թվով կենդանատեսակների շարքում»՝ հիմնականում այն կենդանիների մոտ, որոնք շփվել են COVID-19-ով վարակված մարդկանց հետ:
«Հիմնվելով առկա տեղեկատվության վրա՝ կենդանիներից մարդուն վիրուսի փոխանցման ռիսկը ցածր է համարվում», - ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը