ԱԺ-ում տեղի կունենա «Պետական սահմանի մասին» օրենքի փոփոխության քննարկում
Քաղաքական
Խորհրդարանում «Պետական սահմանի մասին» օրենքի փոփոխությունը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչ է նշանակել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքում տեղադրված որոշումից:
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը