Հայաստանը կհարգի Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը. Արարատ Միրզոյան
Քաղաքական
Հայաստանը հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք հետեւում ենք Աֆղանստանի իրադարձություններին։ Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղությանը և կողջունենք ու կհարգենք Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կցանկանար խաղաղություն եւ հանդարտություն տեսնել կազմակերպության ողջ պարագծով, այդ թվում Աֆղանստանում:
«Հայաստանը նույնպես ջանքեր կգործադրի կայանալիք գագաթաժողովի նախաշեմին միասնական դիրքորոշում մշակելու համար»,- եզրափակեց Միրզոյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը