Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի և Ղազախստանի հետ կմասնակցի ռազմածովային զորավարժությունների
Ադրբեջան
Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։
Զորավարժություններին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Իրանի, և Ղազախստանի ռազմածովային ուժերի անձնակազմերը։
Զորավարժությունները կմեկնարկեն Իրանում կազմակերպված «Ծովային գավաթ» մրցույթից անմիջապես հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)