Մորգենշտերնը պատրաստվում է ՌԴ նախագահ դառնալ
ԱյլՌեփեր Մորգենշտերնը պատրաստվում է 10-15 տարի անց դառնալ Ռուսաստանի նախագահ: Այդ մասին հայտնում է «Гордон»-ը:
Իր վերջին հարցազրույցում հիփ-հոփ արտիստը խոստովանել է, որ սիրահարված է իր հայրենիքին: Նա նշել է, որ եղել է շատ այլ երկրներում, իսկ մայրը ապրում է Եվրոպայում, սակայն ինքն երբեք չէր կարողանա որևէ այլ տեղ ապրել: Ըստ երաժշտի՝ միայն Ուկրաինային կարելի է համեմատել Ռուսաստանի հետ:
Նա միաժամանակ Ռուսաստանի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «մեծ մարդ»: Ավելի ուշ ռեփերը հայտարարել է, որ արդեն դարձել է երկրի նախագահ, և նշել, թե ինչ կանի, եթե իրականում ստանձնի այդ պաշտոնը: «Ես ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն: Մեր ժողովուրդի 90 տոկոսը ատում է կյանքը: Ես այնպես կանեմ, որ ... ես կներկայացնեմ մի օրենք, որը կպարտավորեցնի սիրել կյանքը» - խոստացել է երաժիշտը: