Մարմնավաճառները կողոպտել են հաճախորդի կնոջը
ԱյլՄարմնավաճառները Մոսկվայի 61-ամյա բնակչի բնակարանից գողացել են նրա 44-ամյա կնոջ զարդերը և գումարը: Միջադեպի մասին պատմել է «Московский комсомолец» թերթը:
Նշվում է, որ տղամարդը երկու աղջկա է տուն կանչել, մինչ նրա կինը գտնվում էր հարազատների մոտ: Սեքս ծառայություններ մատուցելուց հետո նրանք հեռացել են՝ իրենց հետ տանելով 1800 ԱՄՆ դոլար, 1000 եվրո, 6000 ռուբլի, ինչպես նաև 500 հազար ռուբլի արժողությամբ զարդեր:
Կողոպտված հաճախորդը չի կարողացել կնոջը խոստովանել, թե ուր են կորել փողերն ու զարդերը, և ասել է, որ իրենց բնակարանը թալանել են: Այն բանից հետո, երբ կինը դիմել է ոստիկանություն, տղամարդը ոստիկանության աշխատակիցներին խոստովանել է, որ մարմնավաճառների է կանչել բնակարան: Թե ինչպես է նրա կինն արձագանքել միջադեպին, չի նշվում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել հանցագործներին՝ երկու կանանց՝ 34 և 37 տարեկան: Նրանց տարել են ոստիկանական բաժանմունք: