1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում 

Խաղաղության դիմաց պատրաստվու՞մ եք Հայաստանի տարածքներ զիջել․ «5165» շարժումը՝ իշխանություններին

Քաղաքական

«5165» շարժումը հանդես է եկել բաց կոչ-պահանջով՝  ուղղված ՀՀ իշխանություններին, որում ասվում.

«1990-ականների պատերազմի թանկ զոհերն ու ժողովրդի կրած զրկանքները գինն էին Հայոց երկրորդ անկախ պետականության։

Այժմ, 44-օրյա պատերազմում այսչափ կորուստներ ունենալուց հետո և մեր գլխին կախված գոյութենական սպառնալիքի պայմաններում մեզ խաղաղության դարաշրջանի օրակարգ են հրամցնում։

Ո՞րն է ա՛յդ խաղաղության գինը

Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հանդես եկող և ՀՀ քաղաքացուն հաշվետու լինելու խոստումով ընտրություններում իշխանություն ստացած վարչապետից պահանջում ենք հստակ պատասխաններ և բացատրություններ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

1.            Հայտարարում եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամական տրամադրված հարևանների հետ խաղաղության դարաշրջան սկսելու մասին այն պարագայում, երբ.

•             շարունակվում են զինված ներխուժումները Հայաստանի տարածք,

•             շարունակվում են մեր զինծառայողների առևանգումները Հայաստանի տարածքից,

•             շարունակվում է միջազգային կոնվենցիաներով սահմանված մարդու իրավունքերի կոպտագույն խախտումներով հայ գերիների պատանդառումը,

•             բացահայտ հավակնություններ են ցուցաբերվում Հայաստանի այլ տարածքների նկատմամբ,

•             վիճարկվում է Հայաստանի անկախ պետություն լինելու հանգամանքը, չենք խոսում հայ ժողովրդին և պետությունը նվաստացնող այլ հայտարարությունների մասին:

Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Ասացե՛ք ՀՀ քաղաքացուն, թե ի՛նչ տրամաբանության հիման վրա եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան սկսում: Ո՞րն է դրա դրդապատճառը և իրական նպատակը:

1.            Հայտարարում եք Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին և խոստանում եք դրական ազդակներ ուղարկել՝ Հայաստանի Առաջաձոր և Որոտան բնակավայրերի կապակցությամբ կիրառելով Էյվազլի և Չայզամի ադրբեջանական անվանումները: Որո՞նք են Թուրքիայից ստացված դրական ազդակները, ի՞նչ ճանապարհով եք դրանք ստացել, որո՞նք են լինելու Ձեր իշխանության կողմից Թուրքիային ուղարկվելիք դրական ազդակները և ու՞մ ու ինչի՞ հաշվին:

2.            Որպես հիշեցում. հրապարակավ խոստացել եք ժողովրդին Արցախյան հարցի լուծման հետ կապված ամեն ինչ բացահայտ ասել, ստանալ ժողովրդի համաձայնությունը և նոր միայն կատարել ի պաշտոնե Ձեզ վերապահված քայլերը: Գաղտնի և անակնկալ կերպով ստորագրեցիք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և ի վնաս Հայաստանի անվտանգության կատարեցիք քայլեր, որոնք նույնիսկ համաձայնագրով նախատեսված չէին. գեթ մեկ օրինակ՝ հրաման տվեցիք հայկական զինված ուժերը բերել այնպիսի բնագծերի վրա, որոնք, կարգավորվելով ՋիՓիԷս համակարգով, ադրբեջանական վերահսկողության տակ են թողնում Հայաստանն Իրանի հետ կապող միջպետական ճանապարհի առանձին հատվածներ, ինչի արդյունքում վերջին օրերին ադրբեջանցիների կողմից ինչ-ինչ պատրվակներով ճանապարհը փակելով՝ Հայաստանում առաջացավ անվտանգային հերթական ճգնաժամը:

Արդյոք այս իրավիճակում պետք է կրկին անակնկալ որոշումնե՞ր կայացնեք: Ասացե՛ք հստակ Ձեր իշխանության ծրագրած քայլերի մասին Ձեր իսկ խոստման համաձայն: Չէ՞ որ խոստացել եք Ձեր գործունեության մեջ միշտ լինել բաց և թափանցիկ՝ հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին:

Ժողովրդին տրամադրել եք ցավոտ լուծումների: Ի՞նչ ցավոտ լուծումներ են սպասվում մեզ՝ Ձեր նշած խաղաղության դարաշրջանին ընդառաջ:

Խաղաղության դիմաց Դուք պատրաստվու՞մ եք Հայաստանի Հանրապետության տարածքներ զիջել: Եթե այո, ո՞ր տարածքների մասին է խոսքը:

Խաղաղության դիմաց Դուք պատրաստվու՞մ եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնել: Եթե այո, դրա ի՞նչ դրսևորման մասին է խոսքը:

Ո՞րն է Ձեր անվտանգային քաղաքականության պլանը, որով նախատեսում եք բացել խաղաղության դարաշրջանը:

Ասացե՛ք ժողովրդին, ո՞րն է խաղաղության իրական գինը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս
Ամենադիտված