Իշխանությունը հրահանգել է ԱԺ-ում միջադեպի վերաբերյալ գործը հարուցել ոչ թե խուլիգանության, այլ ծեծի հոդվածով․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 25-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը քննում է ՀՔԾ-ն, դեռեւս նյութերի նախապատրաստման փուլն է՝ քրեական գործ չի հարուցվել։ Վերջին օրերին ընդդիմադիր պատգամավորներին հրավիրում են ՀՔԾ՝ բացատրություններ տալու։ Որոշ տեղեկություններով, իշխանության հրահանգով իրավապահներն ամեն ինչ անում են, որպեսզի գործը հարուցվի ոչ թե խուլիգանության հոդվածով, այլ ծեծի։
Բանն այն է, որ խուլիգանության եւ մարմնական վնասվածքի տարբերությունը բավականին էական է, իրավաբանորեն այս երկու հոդվածները նյուանսներ են պարունակում․ մարմնական վնասվածքի դեպքում, եթե կոնկրետ բողոք չի լինում որեւէ անձի կողմից, գործը կարճվում է, եթե բողոք լինում է, ընթացք է ստանում։ Իսկ բողոքի պարագայում էլ խոսքը գնում է ընդամենը տույժ-տուգանքի մասին։
Ընդդիմադիրները բողոք չեն գրել։ Մինչդեռ խուլիգանության դեպքում խոսքը հինգ տարվա ազատազրկման մասին է՝ մինիմում։ Բացի դա՝ այս հոդվածով գործ հարուցելու համար կոնկրետ մարդու բողոք հարկավոր չէ, քանի որ խոսքը հասարակական կարգի խախտման մասին է։ Իրավապահն ինքն է գնահատական տալիս եւ հասարակության դեմ ուղղված հանցանքի համար պատժում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում