Դեյվիդ Բեքհեմի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ
ՍպորտԱնգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեոն, պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Ֆորտ Լաուդերդեյլ» ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է Miami Total Futbol-ը:
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստը կիրակի օրը կարող է իր նորամուտը նշել թիմի կազմում՝ ԱՄՆ առաջնության երրորդ ամենակարևոր դիվիզիոնում: Ինքը՝ Ռոմեո Բեքհեմը Instagram-ի իր էջում արդեն իր էջում նշել է, որ ինքը «Ֆորտ Լաուդերդեյլ» ակումբի խաղացող է: Նա նաև տեղադրել է իր լուսանկարը նոր ակումբի գույներով՝ մակագրելով այն «Հետևի՛ր երազանքիդ»:
«Ֆորտ Լաուդերդեյլը» «Ինտեր Մայամի» ֆարմ֊ակումբն է, որի համասեփականատերն է Դեյվիդ Բեքհեմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի վեցակի չեմպիոնը։