Բիլ Քլինթոնն ու Ջորջ Բուշը արևածաղիկներ են խոնարհել ուկրաինական եկեղեցում (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի երկու նախկին նախագահները՝ դեմոկրատ Բիլ Քլինթոնը և հանրապետական Ջորջ Բուշը, ուրբաթ օրը այցելել են Չիկագոյում գտնվող ուկրաինական եկեղեցի՝ հայտնելով իրենց աջակցությունն Ուկրաինային ռուս֊ուկրաինական պատերազմում։
Բուշն ու Քլինթոնը, իրենց հագուստի վրա կապույտ և դեղին ժապավեններ կրելով, որոնք խորհրդանշում են Ուկրաինայի դրոշի գույները, Ուկրաինան խորհրդանշող արևածաղկի փնջեր են դրել Չիկագոյի Սուրբ Վոլոդիմիր և Օլգա հունական կաթոլիկ եկեղեցու դիմաց:
«Նախաձեռնությունը նպատակ ուներ ցույց տալու ԱՄՆ-ի համերաշխությունը Ուկրաինայի ժողովրդի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց իր հարևանի դեմ», ֊ասվում է Բիլ Քլինթոնի թվիթերյան էջում հրապարակված տեսանյութի նկարագրության մեջ։
«Ամերիկան միավորված է Ուկրաինայի ժողովրդի հետ նրանց պայքարում հանուն ազատության և ճնշումների դեմ»,- ասվում է հրապարակված տեսանյութում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից