ՌԴ ՊՆ֊ն ցուցադրել է Կիևի մարզում գրավված զինամթերքը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Կիևի մարզում առգրավված ազգայնական գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի սպառազինությունն ու զինտեխնիկան, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները Կիևի արվարձանների բնակավայրից դուրս են մղել ազգային գումարտակների և Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներին, որոնք, նահանջելով, թողել են տանկեր, զրահափոխադրիչներ, բազմաթիվ հրետանային զինատեսակներ, հակատանկային զենքեր։ Զենք-զինամթերքը գտնվում է լավ վիճակում»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ ռուս դեսանտայինների կողմից առգրավված Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան և սպառազինությունը կփոխանցվի ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի զինծառայողներին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից