«Մենք այդ հարցերով արդեն իսկ զբաղվում ենք». ՔՊ-ն չմասնակցեց Արցախի հարցով նախագծի քվեարկությանը
Տեսանյութեր«Մենք այդ հարցերով արդեն իսկ զբաղվում ենք». Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
ԱԺ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց Արցախի մասին հարցի քվեարկությանը։ Քվեարկությանը մասնակցեց 30 պատգամավոր, որոնք միաձայն կողմ քվեարկեցին։ Որոշումը չընդունվեց։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի։ Այսպիսի հրատապ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որին միացել էին նաև մյուս ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Այն անցկացվեց փակ ռեժիմով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից